Բավ է պառակտվել
01-10-2014 09:00

ՀԱԿ խմբակցությունում կրքերը թեժանում են

«ԱԺ ՀԱԿ խմաբակցությունում կրքերն օր օրի թեժանում են: Ն.Փաշինյանից ու Հ.Բագրատյանից հետո կարծես էլի ինչ-որ մարդիկ են ցանկանում սառեցնել հարաբերությունները ՀԱԿ-ի հետ: Դեռ չէր մարել Արամ Մանուկյանի հետ կապված աղմուկը, երբ ՀԱԿ-ի ներսում են խնդիրներ ծագել: «Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ խորհդարանական ոչ մի իշխանական 3 ուժերի կազմակերպած մարզային հանրահավաքների հռետորների ցանկը կազմվում է բացառապես ՀԱԿ կուսակցության անդամների շարքերից: Նրանք, ովքեր կուսակցական չեն, չպետք է խառնվեն հանրահավաքային գործերին:   Ու դա է պատճառը, որ եռյակի հավաքներին մասնակցում են Լևոն Զոուրաբյանն ու Արամ Մանուկյանը: Սակայն Մանուկյանին էլ են մեկուսացրել եռյակի հանրահավաքներից»,-գրում է «Ժողովուրդ»-ը: