Բավ է պառակտվել
13-08-2014 12:14

ԵԱՀԿ ՄԽ համանախագահներն առաջիկայում կայցելեն տարածաշրջան. Ուորլիք

ԱՊԱ տված հարցազրույցի ժամանկ ԵԱՀԿ ՄԽ ամերիկացի համանախագահ Ջեյսմ Ուորլիքը նշել է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները մտադիր են առաջիկայում այցելել տարածաշրջան, սակայն այցի ժամկետները դեռ ճշտված չեն: «Սոչիի քննարկումները շարունակելու և ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացն առաջ տանելու նպատակով նախագահները կարող են հանդիպել աշնանը: Համանախագահները պատրաստ են աջակցություն ցուցաբերել՝ բանակցություններում առաջընթաց գրանցելու համար: Հայ և ադրբեջանցի ժողովուրդները պետք է հասկանան, որ շարունակվող հակամարտությունը չի բխում իրենց պետությունների շահերից: Հուսով եմ, որ մարդիկ կողմ կարտահայտվեն խաղաղությանը»,-ասել է նա:

Հիշեցնենք, որ օգոստոսի 9-ին Սոչիում՝ ՌԴ նախագահի նստավայրում, տեղի էին ունեցել Վլադիմիր Պուտինի երկկողմ հանդիպումները ՀՀ և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հետ: Հաջորդ օրը տեղի էր ունեցել Պուտին- Սարգսյան-Ալիև հանդիպումը: