Բավ է պառակտվել
03-09-2014 10:53

Հանդիպել են Բակո Սահակյանն ու Րաֆֆի Հովհաննիսյանը

Այսօր Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանն ընդունել է «Ժառանգություն» կուսակցության ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանին:
Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից հայտնում են, որ հանդիպմանը քննարկվել են արտաքին և ներքին քաղաքականությանը վերաբերող մի շարք հարցեր:
Երկուստեք կարևորվել է Հայաստանի և Արցախի քաղաքական ուժերի միջև սերտ համագործակցությունը` ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման ու Արցախի միջազգային ճանաչման գործում: