Բավ է պառակտվել
24-09-2014 15:01

Էդվարդ Նալբանդյանը հանդիպել է իրանցի պաշտոնակցին

Նախօրեին  Նյու Յորքում Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպում ունեցավ Իրանի արտգործնախարար Մոհամադ Ջավադ Զարիֆի հետ։ Հայաստանի և Իրանի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները բարձր գնահատեցին երկու հարևան երկրների միջև գոյություն ունեցող բարեկամական հարաբերությունները և կարևորեցին համատեղ ծրագրերի իրականացումն ու համագործակցության ընդլայնումը: Անդրադարձ կատարվեց առաջիկայում կայանալիք փոխայցելություններին, ինչպես նաև Թեհրանում նախատեսված հայ-իրանական միջկառավարական հանձնաժողովի 12-րդ նիստի նախապատրաստական աշխատանքներին։ Նախարարներ Նալբանդյանն ու Զարիֆը քննարկեցին Իրանի միջուկային ծրագրի շուրջ բանակցային գործընթացի վերջին զարգացումները։ Մտքեր փոխանակվեցին  մի շարք միջազգային և տարածաշրջանային խնդիրների շուրջ։