Բավ է պառակտվել
11-11-2014 08:46

Մերկելն ու Գորբաչովը հանդիպել են

Նախօրեին Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հանդիպել է ԽՍՀՄ-ի նախկին նախագահ Միխայիլ Գորբաչովի հետ, հայտնում է «Կորեսպոնդենտ»-ը: 
83-ամյա Գորբաչովը, ով մեծ ներդրում ունի Գերմանիայի վերամիավորման գործում, այդ երկիր էր ժամանել Բեռլինի պատի անկման 25-րդ տարեդարձի տոնակատարությունների առիթով: 
Գերմանական կողմը նշել էր, որ հանդիպումը տեղի կունենա կանցլերի գրասենյակում, փոխվստահության մթնոլորտում, որ չի նախատեսվում Ուկրաինայի հարցի քննարկում, որ դրական է գնահատում Գորբաչովի դերը Գերմանիայի վերամիավորման հարցում և հիշում նրա վաստակը: 
Գորբաչովն ավելի վաղ մամուլին հայտարարել էր, որ Մերկելի հետ հանդիպմանն ամուր ձևով պաշտպանելու է Ռուսաստանի և նախագահ Պուտինի դիրքորոշումն Ուկրաինայի հարցում: