Բավ է պառակտվել
20-07-2018 20:15

Հայաստանի արտաքին քաղաքականության մեջ կտրուկ փոփոխություններ չեն լինի- վարչապետ

Հայաստանի արտաքին քաղաքականության մեջ կտրուկ փոփոխություններ չեն լինի, այսօր մամուլի ասուլիսին հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ «Բրյուսելում մենք մասնակցել ենք ոչ թե ՆԱՏՕ–ի գագաթնաժողովին, այլ Աֆղանստանում խաղաղապահ առաքելություն իրականացնող մասնակից երկրների գագաթնաժողովին։ Մինչև հեղափոխությունը Հայաստանը ՆԱՏՕ–ի հետ միասին խաղաղապահ առաքելություն է իրականացրել Կոսովոյում ու Աֆղանստանում, և մենք պատրաստ ենք շարունակել մասնակցել այդ առաքելություններին», – ասել է վարչապետ Փաշինյանը։

Ըստ նրա, նա չի մասնակցել միջոցառումների, որոնք աննախադեպ կլինեին Հայաստանի արտաքին քաղաքականության համատեքստում։

ՀՀ ԱԺ–ի կողմից ապրիլի 11–ին վավերացրած համաձայնագիրը մասամբ ուժի մեջ է մտել 2018 թ.–ի հունիսի 1–ից։ Համաձայնագիրը ստորագրվել է 2017 թ.–ի նոյեմբերի 24–ին Բրյուսելում կայացած ԵՄ «Արևելյան գործընկերության» ծրագրի 5–րդ գագաթնաժողովի շրջանակում։

«Մինչև հեղափողությունը Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը մասնակցել է ՆԱՏՕ–ի կողմից կազմակերպված միջոցառումներին, Հայաստանը զարգացրել է հարաբերություններ ԵՄ–ի հետ, ստորագրել է համապարփակ և ընդլայնված գործընկերության ն համաձայնագիրն ու վավերացրել է այն։ Մենք հայտարարել ենք, որ Հայաստանը կկատարի մինչև հեղափոխությունն իր վրա վերցված միջազգային պարտականությունները», – ասաց Փաշինյանը։

Նա նշեց, որ հիմա ամեն մի այցը, հնարավոր է, գտնվում է ավելի մեծ ուշադրության կենտրոնում, սակայն բոլորը համապատասպանում են նախկինում արված հայտարարություններին։

Հայաստանի ու ՆԱՏՕ–ի միջև համագործակցությունը հիմա կառուցվում է Հայաստան–ՆԱՏՕ անհատական գործընկերության ծրագրի (Individual Partnership Action Plan - IPAP) հիման վրա, որը ստորագրվել է 2005 թ.–ի դեկտեմբերին։ Հայաստանի մասնակցությունը IPAP–ում նախատեսում է պարբերական խորհրդատվություններ ՆԱՏՕ–ի հետ տարածաշրջանային անվտանգության, այդ անվտանգության ռազմավարության մշակման, Հայաստանի ռազմական դոկտրինի, պաշտպանության և բյուջեի պլանավորման գործընթացի կատարելագործման հարցերով։