Բավ է պառակտվել
08-12-2016 17:34

Հայաստանի Ազգային ժողովն ընդունեց 2017 թվականի պետբյուջեն

Հայաստանի խորհրդարանը հինգշաբթի նիստում 83 «կողմ», 24 «դեմ» և մեկ ձեռնպահ ձայներով ընդունեց 2017 թվականի պետբյուջեն։ Ֆինանսական հիմնական փաստաթղթին կողմ են քվեարկել Հայաստանի հանրապետական կուսակցությունն ու «Դաշնակցությունը», ինչպես նաև անկախ պատգամավորները։

Օգտագործելով վարչապետի տերմինաբանությունը` «դրայվով» բյուջեի դեմ են քվեարկել ընդդիմադիր բոլոր խմբակցությունները, որոնք այն մեկ քայլ հետ են համարել տնտեսական ակնկալվող զարգացումից, ընդգծելով, որ դրանում նախատեսված մինիմալիստական ցուցանիշները թույլ չեն տա ապահովել զարգացում և սոցիալական խնդիրների լուծում, հայտնում է «ԱՌԿԱ» գործակալությունը։

Փաստաթղթի վերջնական տարբերակը ներկայացնելիս Հայաստանի ֆինանսների նախարար Վարդան Արամյանը, քննարկումների ընթացքում պատգամավորները ներկայացրել են 240 առաջարկություններ, որոնք նախատեսում են ծախսերի ավելացում 110 մլրդ դրամով, սակայն պետբյուջեի վերջնական տարբերակում դրանցից շատերը հաշվի չեն առնվել։

Նախարարի խոսքով, հակառակը, որոշում է ընդունվել կրճատել ծախսերը 16.1 մլրդ դրամով, իսկ Կառավարության պահուստային ֆոնդն ավելացնել 8 մլրդ դրամով։

Նա միաժամանակ նշեց, որ փոփոխությունները հիմնականում արտացոլվել են անվանական ցուցանիշների վրա և կապված են բացառախես արժույթի փոխարժեքի փոփոխությամբ, որը կատարվել է սեպտեմբերին բյուջեի առաջին ներկայացումից մինչ օրս։

«Արդյունքում նախատեսվել է, որ 2017 թվականի պետբյուջեի համախառն եկամուտները կկազմեն 1 տրլն 210 մլրդ դրամ (ՀՆԱ–ի նկատմամբ եկամուտների հարաբերակցությունը` 22,4%), դրանցից հարկերը` 1 տրլն 135 մլրդ դրամ։ Ծախսերը կկազմեն 1 տրլն 360 մլրդ դրամ (ՀՆԱ–ի նկատմամբ եկամուտների հարաբերակցությունը` 25.2%), իսկ պակասուրդը` 150 մլրդ դրամ (ՀՆԱ–ի նկատմամբ եկամուտների հարաբերակցությունը` 2,8%)»,– ասաց Արամյանը։

Միաժամանակ, Հայաստանի պետական անվանական պարտքը 2017 թվականին կկազմի, ենթադրաբար, 6.245 մլրդ դոլար, 2016 թվականի արդյունքներով սպասվող 5.849 մլրդ դոլարի դիմաց։ 2017 թվականին, պետբյուջեի նախագծի համաձայն, ակնկալվում է 3.2–տոկոսանող ՀՆԱ իրական աճ` 2.4 տոկոսի ցածր գնաճի դեպքում։

Հայաստանի` 2016 թվականի պետբյուջեի համաձայն, ծախսային հոդվածը կազմում է 1 տրլն 377 մլրդ դրամ (ՀՆԱ/ծախսեր հարաբերակցությունը` 25.3%), իսկ եկամտայինը` 1 տրլն 186.3 մլրդ դրամ (ՀՆԱ/ծախսեր հարաբերակցությունը` 21,8%) 197 մլրդ դրամ պակասուրդի դեպքում (ՀՆԱ/ծախսեր հարաբերակցությունը` 3.5%) ($1 – 482,26 դրամ)։