Բավ է պառակտվել
12-07-2018 21:15

Հայաստանի թավշյա հեղափոխությունից հետո Ադրբեջանն ավելի ագրեսիվ է դարձել

Ադրբեջանի ագրեսիան ուղղված է ոչ միայն Հայաստանի դեմ, այլ նաև տարածաշրջանում ժողովրդավարության դեմ, հինգշաբթի Բրյուսելում ասել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Նրա խոսքով, Ադրբեջանի ապակառուցողական քաղաքականությունն այսօր Հայաստանի մարտահրավերներից մեկն է։ 

«Ցավոք, ժողովրդավարության և Հայաստանում ժողովրդավարական հեղափոխության հաղթանակից հետո Ադրբեջանն ավելի ագրեսիվ է դարձել։ Այդ ագրեսիան ոչ միայն Հայաստանի դեմ է։ Դա մեր տարածաշրջանում ժողովրդավարության դեմ ագրեսիվ քաղաքականություն է»,– ասել է Փաշինյանը։

Հայաստանում ապրիլի 13–ից սկսված զանգվածային բողոքի ակցիաների ֆոնին ապրիլի 23–ին Հայաստանի վարչապետ Սերժ Սարգսյանը հայտարարեց հրաժարականի մասին։ Նույն օրը Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանն ընդունեց կառավարության հրաժարականը։

Հայաստանի խորհրդարանը մայիսի 8–ի հատուկ նիստում հայկական ընդդիմության առաջնորդ Նիկոլ Փաշինյանին ընտրեց վարչապետ։ Դրանից անմիջապես հետո սկսվեցին ակցիաներ` քաղաքապետ Տարոն Մարգարյանի հրաժարականի պահանջով։