Բավ է պառակտվել
14-07-2018 19:07

Հայաստանի վարչապետը շնորհավորական ուղերձ է հղել Ֆրանսիայի նախագահին՝ Ազգային տոնի առթիվ

Ֆրանսիան այսօր նշում է Ազգային տոնը՝ Բաստիլի գրավման օրը: Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնին, ուր նաև նշված է. «Հայաստանը բարձր է գնահատում Ֆրանսիայի՝ որպես ԵԱՀԿ-ի Մինսկի Խմբի համանախագահ երկրի երկարամյա ջանքերը՝ ուղղված Լեռնային Ղարաբաղի հակամարտության բացառապես խաղաղ, բանակցային ճանապարհով կարգավորման գործընթացին»:

Փաշինյանը նաև նշել է. ֊ «Հավատացած եմ, որ հոկտեմբերին նախատեսվող Ձեր պետական այցը Հայաստան կարևոր հանգրվան կդառնա մեր երկրների միջպետական հարաբերություններում՝ որակական նոր մակարդակ հաղորդելով նաև տնտեսական երկկողմ կապերին»:

Փաշինյանը այցելել է նաև Հայաստանում Ֆրանսիայի դեսպանություն և ՀՀ կառավարության ու ժողովրդի անունից շնորհավորել Ֆրանսիայի Ազգային տոնը: