Բավ է պառակտվել
31-08-2020 14:04

Հայաստանում ստեղծվելիք աշխարհազորի ուժերին զենք է բաժանվելու․ՊՆ Դավիթ Տոնոյան

Հայաստանում ստեղծվելիք աշխարհազորի ուժերին զենք է բաժանվելու։ Այս մասին հայտնել է հայտնել է պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը:
Նրա խոսքով՝ զենք կստանա մոբիլիզացիոն այն ռեսուրսը, ռեզերվները, որոնք կցագրված չեն հայկական զինված ուժերի համալրման գործընթացին։

Նախարարը նշել է, որ աշխարհազորի ստեղծումը ռազմականացում չէ․ «Մեր քաղաքացիական ժողովուրդն է, որն ընդգրկվելու է երկրի պաշտպանությանը և պաշտպանունակության ամրապնդմանը»։

Տոնոյանի փոխանցմամբ՝ նոր աշխարհազորը Երկրապահ կամավորական կառույցի հետ փոխլրացնող, փոխինտեգրված կառույց է լինելու, և շատ հնարավոր է՝ որոշ ուղղություններով հենց երկրապահի կառույցները լինեն աշխարհազորային ստորաբաժանումների հիմքը։ 

Հիշեցնենք, որ նախարարը ասել է, որ աշխարհազորի ստեղծումը պայմանավորված չէ լայնամասշտաբ պատերազմի վտանգով: «Դա ուղղակի հասարակության պատրաստությունն է արձագանքելու ռազմական բնույթի մարտահրավերներին ու սպառնալիքներին», - ասել էր նախարարը:

Նա նկատել է, որ բանակի ռեսուրուսները կարող են բավարար չլինել լայնամասշտաբ պատերազմի պարագայում և կարող է ծագել աշխարհազորի անհրաժեշտություն է ծագել: «Մեր ակտիվ բանակի ռեսուրսները իհարկե կարող են բավարար չլիներ», - ասել էր նա՝ հավելելով, որ այս պահին սահմանին իրավիճակը կայուն և կանխատեսելի է:

Նշենք, որ Պաշտպանության նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել օրենքի նախագծեր, որի համաձայն սահմանվում են Երևան քաղաքում աշխարհազորի ստեղծման և ղեկավարման, աշխարհազորայինների հավաքագրման հետ կապված հարաբերությունները:

Նշվում է, որ օրենքի նախագծի ներկայացումը բխում է Հայաստանի պաշտպանությանը համընդհանուր և համազգային բնույթ հաղորդելու, հավանական հակառակորդի ցանկացած ոտնձգություններին արժանի և պատշաճ հակահարված տալու նպատակով քաղաքացիների կամավորության սկզբունքով աշխարհազորային համակարգի ներդրման և կազմակերպման անհրաժեշտությամբ:
Նախարարի այս դիտարկմանը արձագանքել է «Հենակետ» վերլուծական կենտրոնի ղեկավար, Արցախի նախագահի նախկին խորհրդական Տիգրան Աբրահամյանը, ասելով որ պահեստազորը չպետք է որևէ ձևով տարանջատել զինված ուժերից և դրա զարգացումը պետք է դիտարկել զինված ուժերի արդիականացման ու մարտունակության բարձրացման համատեքստում։

«Պահեստազորի նոր մոդելների քննարկումը չպետք է դիտարկել միայն վերջին 1-2 ամսում ստեղծված իրադրությամբ։ Անկախ այն հանգամանքից, թե պահեստազորի մարտունակության բարձրացման, մոբիլիության ապահովման և տարբեր իրադրություններին օպերատիվ արձագանքելու ինչ ճանապարհ կընտրվի, այն պետք է բխի մեր անվտանգության աստիճանի բարձրացման առաջնահերթություններից։,- գրել է Աբրահամյանը։

 

 

Արմինե Գևորգյան