Բավ է պառակտվել
26-06-2018 19:16

Հայաստանը չի մասնակցի ՍԾՏՀ ԽՎ գլխավոր քարտուղարի ընտրություններին

Սեւծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության՝ ՍԾՏՀ, գլխավոր քարտուղարի ընտրություններին Հայաստանը չի մասնակցի։ Պատճառն այն է, որ գլխավոր քարտուղարի ընտրությունները տեղի են ունենալու Բաքվում: Այս մասին հունիսի 26-ին Ազգային ժողովում լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց ՍԾՏՀ խորհրդարանական վեհաժողովում հայկական պատվիրակության ղեկավար Գագիկ Մինասյանը:

Մինասյանի խոսքով՝ ինքը նախազգուշացրել էր կազմակերպության ղեկավարությանը, որ Բաքվում ընտրությունների անցկացման դեպքում Հայաստանը չի մասնակցի, սակայն ՍԾՏՀ-ն որոշել էր գնալ անհավասարակշիռ քայլի: «Մենք համաձայն էինք, որպեսզի ընտրությունները Երեւանում չանցկացվեն, այլ, ասենք՝ Սոֆիայում, ինչը թույլ կտար մասնակցել բոլորին»,- նկատեց Մինասյանը: