Բավ է պառակտվել
12-05-2014 19:09

Հայերը և ադրբեջանցիները պետք է խաղաղություն պահպանեն. ԵԱՀԿ նախագահ

ԵԱՀԿ գործող նախագահ Դիդյե Բուրգհալտերը ողջունել է ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հայտարարությունը, որն արվել էր 1994թ. հրադադարի հաստատման 20-ամյակի կապակցությամբ:

Նա շնորհակալություն է հայտնել համանախագահներ Իգոր Պոպովին, Ժակ Ֆոոին եւ Ջեյմս Ուորլիքին, ինչպես նաեւ դեսպան, ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկին` իրենց միջնորդական առաքելության համար:

Ըստ Բուրգհալտերի հրադադարի համաձայնագիրը վերջ էր դրել պատերազմին, որի հետեւանքները դեռ թունավորում են Հարավային Կովկասի բնակիչներից շատերի առօրյա կյանքը:

ԵԱՀԿ նախագահը միացել է համանախագահների՝ հայերին եւ ադրբեջանցիներին ուղղված կոչերին` անհրաժեշտ միջոցներ ձեռնարկել խաղաղության ապահովման համար: Նա նորից է հաստատել ԵԱՀԿ-ում Շվեյցարիայի նախագահության աջակցությունը ՄԽ-ի համանախագահների միջնորդական ջանքերին: