Բավ է պառակտվել
24-04-2014 13:58

«Հայոց ցեղասպանությունը ռուս-թուրքական դավադրության հետևանք էր»Պ. Հայրիկյանը:

«Բոլոր առիթներով մենք պետք է հիշեցնենք, որ Ցեղասպանության հետևանքով միջազգայնորեն ճանաչված ՀՀ տարածքների 80 տոկոսը բռնագրավված է Թուրքիայի և Ադրբեջանի կողմից: Էլի եմ ասում՝ խոսքը միջազգայնորեն ճանաչված տարածքների մասին է»-Ծիծեռնակաբերդի համալիրում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը:
Ինչպես փոխանցում է Gisher.news-ի թղտակիցը, ԱԻՄ առաջնորդի համոզմաբ՝ պետականության ստեղծումից հետո մեր մեծագույն խնդիրը Ցեղասպանության հետևանքների վերացումն է. «Ցեղասպանության մասին խոսելիս պետք է պարտադիր խոսել նաև Ցեղասպան հետևանքով ստեղծված իրավիճակի մասին»,-ընդգծեց Պ. Հայրիկյանը: Վերջինիս խոսքով՝ Ցեղասպանություն որպես կանոն իրականացնում են բռնատիրական իշխանությունները: Դրանք լինում են նաև կայսրություններ: Սա ռուս-թուրքական դավադրության հետևանք էր:
Հիշեցնենք, որ Թուրքիան ավանդաբար հերքում է 20-րդ դարի սկզբին շուրջ 1.5 մլն հայերի զանգվածային ոչնչացման մեղադրանքները և խիստ հիվանդագին է արձագանքում այդ հարցում Արևմուտքի քննադատությանը: Հայոց ցեղասպանությունն (Armenian Genocide) արդեն ճանաչել և դատապարտել են Ուրուգվայը (1965թ.), Կիպրոսի Հանրապետությունը (1982թ.), Արգենտինան (1993թ.), Ռուսաստանի Դաշնությունը (1995թ.), Կանադան (1996թ.), Հունաստանը (1996թ.), Լիբանանը (1997թ.), Բելգիան (1998թ.), Իտալիան (2000թ.), Վատիկան (2000թ.), Ֆրանսիան (2001թ.), Շվեյցարիան (2003թ.), Սլովակիան (2004թ.), Հոլանդիան (2004թ.), Լեհաստան (2005թ.), Գերմանիան (2005թ.), Վենեսուելան (2005թ.), Լիտվիան (2005թ.), Չիլին (2007թ.), Շվեդիան (2010թ.): Հայոց Ցեղասպանությունը ճանաչել են նաև Վատիկանը, Եվրախորհուրդը և Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը: