Բավ է պառակտվել
03-07-2015 09:24

Պարույր Հայրիկյանը Բաղրամյան պողոտա էր եկել ԵՄ դրոշներով

Էլեկտրաէներգիայի թանկացման դեմ Բաղրամյան պողոտայում բողոքի ցույց անցկացնող ցուցարարներին երեկ երեկոյան միացել է նաեւ ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը: Նա իր համակիրների հետ պողոտա էր եկել ԵՄ եւ ՀՀ դրոշներով: Ցուցարարները, սակայն, թույլ չեն տվել Պարույր Հայրիկյանին ԵՄ դրոշով մնալ Բաղրամյան պողոտայում: Նրանք սուլոցներով են դիմավորել ԱԻՄ առաջնորդին, «Սադրի՛չ», «Հեռացի՛ր» կոչերով պահանջել են իջեցնել Եվրամիության դրոշները: Ցուցարարները պնդել են, որ Բաղրամյանի բողոքի ակցիան Մայդան չէ և Եվրամիության դրոշների առկայությունն այստեղ տեղին չէ: Հարցին, թե ինչո՞ւ է Հայրիկյանը ցույցի եկել եկել Եվրամիության դրոշներով, ԱԻՄ առաջնորդը պատասխանել է՝ «Որովհետև տղաները դիմել են Եվրոպական դատարան»: