25-07-2018 14:37

Հայաստանի պատասխանն Ադրբեջանին կլինի համարժեք. Փաշինյան

Հայաստանի պատասխանն ադրբեջանական ռազմավարությանը կլինի համարժեք, ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ 

«Հայկական կողմը եղել է և շարունակում է հավատարիմ մնալ խաղաղ կարգավորմանը, ինչը չենք տեսնում ադրբեջանական կողմից։ Ամեն դեպքում մենք կշարունակենք ամրապնդել մեր զինված ուժերը», – ասաց Նիկոլ Փաշինյանը։

Փաշինյանն ընդգծեց, որ պատասխանի համաչափությունը կախված կլինի ստեղծված իրավիճակից։

Պատասխանելով այն հարցին, թե, արդյոք, դա նշանակու՞մ է, որ հայկական բանակն անցնում է ավելի հարձակողական վարքագծի, վարչապետը կոչ արեց չզբաղվել իր խոսքերի մեկնաբանությամբ։ 

«Արձագանքը կլինի հենց համարժեք», – ասաց վարչապեը։