Բավ է պառակտվել
30-06-2018 23:45

Հայտնի է դարձել ՀՀԿ համագումարի ժամկետները և ակնկալիքներն արտահերթ ընտրություններից

Խորհրդարանական արտահերթ ընտրությունների շեմին կուսակցությունները փորձելու են ադապտացվել նոր իրողություններին, պատրաստվել ընտրություններին:

Այս օրերին Հայաստանի հանրապետական կուսակցությունում ակտիվորեն քննարկում են այն ուղիները, որոնք հնարավորություն կտան մաքրել կուսակցությունն ու հասարակության շրջանում ունեցած զրոյական վարկանիշը գոնե փոքր–ինչ կարգավորել, առավել ևս, որ անցողիկ շեմը նախատեսվում է 5 տոկոսից հասցնել 4 տոկոսի: Սերժ Սարգսյանը ցանկանում է ՀՀԿ համագումարն անցկացնել սեպտեմբերի վերջին, իսկ ավելի կոնկրետ՝ սեպտեմբերի 24–27–ն ընկած ժամանակահատվածում:

Մինչ այդ նախատեսվում են մի շարք կազմակերպչական աշխատանքներ, որոնք միտված են կառույցներում փոփոխություններին, ինչպես նաև հատկապես կուսակցության երիտասարդացմանը: Մասնավորապես, աշխատելու են ձերբազատվել «ծերակույտից» և օդիոզներից:

Հնարավոր է արդյոք հաղթահարել 4 տոկոսի շեմը, ցույց կտա ժամանակը: Բայց, ինչպես երևում է, Սերժ Սարգսյանը գոնե 15 տոկոսի ակնկալիք ունի: