Բավ է պառակտվել
18-09-2019 14:25

«Հեռանալուս պատճառների մասին կխոսեմ հետագայում»․Վալերի Օսիպյան

Արդեն նախկին ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանն այսօր հանդիպել է ոստիկանության աշխատակիցների հետ, հրաժեշտի և շնորհակալության խոսք ասել, հանդիպումից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ոստիկանության լրատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Աշոտ Ահարոնյանը։
Նա նաև նշեց, որ ոստիկանապետի պարտականությունը կատարելու է ոստիկանության պետի առաջին տեղակալը։
Արդեն ավելի ուշ Օսիպյանը հանդես եկավ հայտարարությամբ որում, մասնավորապես, ասված էր․«Ես ողջ կյանքում ծառայել եմ պետությանն ու ժողովրդին, օրենքին ու արդարադատությանը՝ բացառապես ուղենիշ ու չափորոշիչ ունենալով սպայի պատիվն ու արժանապատվությունը: Այսուհետ էլ շարունակելու եմ ծառայել իմ ժողովրդին սկզբունքի ու բարոյականության նույն չափանիշներով: Հեռանալուս պատճառների մասին կխոսեմ հետագայում։ Շնորհակալ եմ բոլորին պրոֆեսիոնալ և անմնացորդ ծառայության համար:
«Պատիվ ունեմ»,–ասված էր հայտարության մեջ։
Նշենք ,որ տարբեր անուններ արդեն շրջանառվում են, թե ով կզբաղեցնի ՀՀ ոստիկանապետի պաշտոնը։ Համացանցում շրջանառվում է Վիլեն Գաբրիելյանի, ով հայտնի Նավակ Ճոճող անվամբ, Սյունիքի մարզպետ Հունան Պողոսյանի և այլն։