Բավ է պառակտվել
16-04-2014 13:53

Հայաստանի դեսպանը Լիբանանի նախագահի հետ քննարկել է Քեսաբի հարցը

Լիբանանում Հայաստանի դեսպան Աշոտ Քոչարյանը ապրիլի 15-ին հանդիպում է ունեցել Լիբանանի նախագահ, գեներալ Միշել Սլեյմանի հետ: ԱԳՆ մամուլի ծառայությունից հայտնում են, որ բարձր գնահատելով երկու բարեկամ երկրների երկկողմ հարաբերությունների մակարդակը, կողմերը քննարկել են դրանց խորացման հնարավորությունները եւ ընդգծեցին միջազգային կազմակերպությունների շրջանակներում սերտ փոխգործակցության կարեւորությունը: Հանդիպման ընթացքում դեսպան Քոչարյանը նախագահ Սլեյմանին փոխանցեց Հայաստանի խորը մտահոգությունը Քեսաբի իրադարձությունների վերաբերյալ: Անդրադարձ եղավ նաեւ Լիբանանի ներքաղաքական խնդիրներին, ինչպես նաեւ տարածաշրջանային հարցերին:

Զրույցի ավարտին Լիբանանի նախագահը խնդրեց իր ջերմ ողջույնները փոխանցել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին: