Բավ է պառակտվել
18-04-2014 18:04

ՀՀ նախագահն այցելել է ՊՆ (լուսանկարներ)

Այսօր, ՀՀ Նախագահ, ՀՀ զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատար Սերժ Սարգսյանն այցելել է Պաշտպանության նախարարություն: Մինչ նախարարության վարչական համալիրում ՊՆ կենտրոնական ապարատի անդամների, այնուհետև ղեկավար կազմի հետ խորհրդակցությունները, Նախագահը դիտել է ՊՆ սպորտային համալիրում ցուցադրական մարզումները, պաշտպանության նախարարի և մի շարք այլ բարձրաստիճան զինվորականների ուղեկցությամբ այցելել է ՊՆ վարչական համալիրի մասնագիտացված բուժկետ, ծանոթացել պայմաններին, զրուցել աշխատակիցների հետ: Հանրապետության Նախագահը Պաշտպանության նախարարությունում դիտել է նաև ՀՀ ռազմարդյունաբերական համալիրի ընկերությունների արտադրատեսակները: