Բավ է պառակտվել
10-04-2020 15:24

ՀՀ—ում հնարավոր է մեկ ամսով երկարաձգեն արտակարգ իրավիճակը

Քննարկվում է ևս մեկ ամսով սահմանափակումները երկարաձգելու հարցը, ԱԺ-ում առողջապահության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում ասաց «Իմ քայլի» պատգամավոր Սիսակ Գաբրիելյանը։
«Աշխարհով մեկ կա այն կանխատեսումը, որ շատ երկրներում էլ կշարունակեն մի քանի ամիս գործել սահմափակումներ», - ասաց պատգամավորը։
Վերջինս նկատեց, որ սահմանափակումներով պայմանավորված՝ ավելի քան արդիական է դառնում առողջության համար առաջնային անհրաժեշտթյան համարվող դեղորայքը փոստային ծառայության բեռնափոխադրումների միջոցով ստանալը․

Նշենք, որ Հայաստանում արտակարգ դրություն հայտարարվեց մարտի 16-ից 14-ը։

Մարտի 24-ից սահմանափակվեց ազատ տեղաշարժը։

Իսկ մարտի 31-ից առնվազն տասը օրով երկարացվել են խստացված սահմանափակումները։

Ապրիլի 1-12 –ը դադարեցվել է հանրային տրանսպորտի գործունեությունը բացառությամբ երկաթուղային տրանսպորտի և տաքսիների։

Նշենք, որ այսօր մամուլը հրապարակեց սահմանափակումների նախագիծ, ինչին ի պատասխան հայտարությամբ հանդես եկավ ԱԺ ԼԿՀ նախագահ Էդմոն Մարուքյանը։ Gisher.News - ը մեջբերում է․«Մամուլում լուրեր են շրջանառվում այն մասին, որ կառավարությունում կա նախագիծ ևս 30 օրով արտակարգ դրությունը երկարացնելու վերաբերյալ:
Իրազեկում եմ Ձեզ, որ «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում հայտարարվող արտակարգ դրության ժամկետը չի կարող գերազանցել 30 օրը, իսկ առանձին տարածքներում` 60 օրը:
Հետևաբար, ամբողջ Հանրապետության տարածքում նույն ռեժիմի երկարաձգումն օրենքով այլևս անհնար է։
Նշենք, որ մինչ այս պահը որևէ պաշտոնական տեղեկատվություն չի տրամադրվել։

 

 

Արմինե Գևորգյան