Բավ է պառակտվել
01-01-2023 16:03

2023 թվականի հունվարի 1-ից Խորվաթիան Շենգենյան գոտու անդամ է

2023 թվականի հունվարի 1-ին Խորվաթիան միացել է Շենգենյան գոտուն։ Այս մասին ասված է Եվրամիության խորհրդի կայքում տեղադրված հաղորդագրության մեջ։ Որոշումն ընդունվել է ԵՄ անդամ երկրների քվեարկությունից հետո, հայտնում է РБК-ն։

Հունվարի 1-ից Խորվաթիայի և Շենգենյան գոտու այլ երկրների միջև ստուգումները չեղարկվում են ցամաքային և ծովային սահմանները հատելու ժամանակ։
Ներքին օդային սահմանները հատելիս ստուգւմները չեղարկվում են մարտի 26-ից։

Խորվաթիան իրավունք է ստացել տրամադրել Շենգենյան վիզաներ և օգտվել Շենգենյան տեղեկատվական համակարգից, որը տվյալներ է հավաքագրում Շենգենյան երկրներում գտնվելու կանոնները խախտած օտարերկրացիների մասին։

Խորվաթիայի՝ Շենգենյան գոտուն միանալու մասինհայտնի դարձավ 2022 թվականի դեկտեմբերին։ Խորվաթիայի վարչապետ Անդրեյ Պլենկովիչը նշել է, որ երկիրը ստացել է ԵՄ Արդարադատության և ներքին գործերի խորհրդի միաձայն աջակցությունը։ Սա, ըստ քաղաքական գործչի, առաջին հերթին օգուտ կբերի հանրապետության քաղաքացիներին ու ազգային տնտեսությանը։

Ղրղզստանը ստանձնել է 2023 թվականի ԱՊՀ նախագահությունը
Հայաստանում գործողության մեջ է մտել տուգանքների բալային համակարգը։ Ո՞ր խախտումների համար կարելի է զրկվել վարորդական վկայականից
Հայաստանը 2023 թվականին տեղաշարժեր է ակնկալում ԵՄ-ի հետ առանց վիզայի ռեժիմի հարցում
Հայաստանում հուսով են, որ ԵՄ-ն 2023 թվականին կվերացնի շենգենյան վիզաները Հայաստանի քաղաքացիների համար
Հայաստանն ու Ռուսաստանը ստորագրել են 2023 թվականի ռազմական համագործակցության ծրագիրը