Բավ է պառակտվել
28-01-2020 19:57

«Ուզում եք, որ այս լուսավոր օրն անդրադառնամ ինչ-որ հերյուրանքների»։Սերժ Սարգսյանի պատասխանը Փաշինյանին։

Մեր բանակը նսեմացնել չի հաջողվել, որովհետևե մեծ հաշվով մեր բանակը ձախողումներ չի ունեցել, այսօր Եռաբլուրում զինվորական պանթոնում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ երրորդ նախագահ, ՀՀԿ առաջնորդ Սերժ Սարգսյանը:

Նախագահը նախ շնորհավորել է զինվորներին ու սպաներին, գեներալներին ու զորահրամանատարներին, քաջարի ազատամարտիկներին, հայկական բանակի վաստակաշատ վետերաններին,
«Մեր բանակը փառապանծ բանակ, հաղթական բանակ է և անկախ նրանից, որ այս բանակի ձևավորման հենց առաջին օրերից որոշ մարդիկ, այդ թվում նաև դրսի ուժերի թելադրանքով՝ փորձել են վարկաբեկել մեր բանակը, նսեմացնել մեր հաղթանակները՝ դա նրանց չի հաջողվել: Մեր բանակը մարտի դաշտում այն էլ ոչ մեկ անգամ ապացուցել է իր ունակությունը՝ պաշտպանելու Հայաստանի, հայ ժողովրդի այդ թվում նաև՝ Արցախի Հանրապետությունում ապրող մեր հարենակիցների անվտանգությունը», - ասաց Սարգսյանը:
Հանրապետության երրորդ նախագահն ընդգծեց՝ կարևոր է ամուր պահել հավատը բանակի նկատմամբ:
Հարցին, թե ինչպես կարձագանքի Նիկոլ Փաշինյանի այն հայտարությանը, թե 7 շրջանների վերադարձի համաձայություն է եղել, Սարգսյանը նշեց.«Այսինքն, դուք այդքան համառորեն ուզում եք, որպեսզի ես այս լուսավոր օրն անդրադառնամ ինչ-որ հերյուրանքների՞»։
Հիշեցնենք, որ ամփոփիչ ասուլիսի ժամանակ Փաշինյանը ներկայացրել էր, թե ինչ ժառանգություն է թողել Սերժ Սարգսյանը Արցախի հարցում, այն որ Սերժ Սարգսյանը համաձայն է եղել Արցախի յոթ շրջանների հանձնմանը:
Դիտարկմանը, թե Ձեզ են մեղադրում, Սարգսյանը բարկացավ. «Բայց ինչի եք ինձ ընդհատում, Դուք Ձեզ իրավունք եք վերապահում ինձ հարց տալու, հետո ընդհատելո՞ւ»։