Բավ է պառակտվել
24-11-2022 16:00

Խովաևը Երևանի և Բաքվի հետ քննարկում է հայ-ադրբեջանական հաշտության պայմանագրի հարցերը․ ՌԴ ԱԳՆ

Հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման հարցերով ՌԴ ԱԳ նախարարի հատուկ ներկայացուցիչ Իգոր Խովաևը Բաքվում քննարկում է հայ-ադրբեջանական հաշտության պայմանագրի հարցերը, հայտնել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

Նա հիշեցրել է, որ անցած շաբաթ Խովաևը այդ թեմայով հանդիպումներ է ունեցել Երևանում բարձրաստիճան պաշտոնյաների հետ, իսկ այժմ նույն նպատակով Բաքվում է։

«Այդ շփումների ընթացքում քննարկվում են նաև խաղաղության պայմանագրի հարցը»,- ասել է նա հինգշաբթի օրը կայացած ճեպազրույցում։

Զախարովան միաժամանակ նշել է, որ խաղաղության պայմանագրի թեման, ինչպես նաև հայ-ադրբեջանական կարգավորման մյուս հարցերը շատ բարդ, զգայուն բնույթ ունեն:

«Նպատակահարմար չենք համարում մինչև կոնկրետ պայմանավորվածությունների հասնելը մեկնաբանել կողմերի դիրքորոշումները, ինչի մասին բազմիցս ասել ենք, այդ թվում՝ ճեպազրույցների ժամանակ», - ասել է ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը։