Այսօր Եվրամիության կողմից ֆինանսավորվող «Աջակցություն Հայաստանում ժողովրդավար կառավարմանը» ծրագրի պաշտոնական մեկնարկի ժամանակ ՀՀ Արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանը, լրագրողների հետ զրույցում ընդգծեց, թե ծրագրի հիմնականում ուղղված է հանրային սեկտորին և դրանց ռեսուրսների ամրապնդմանը, նաև բաղադրիչ կա լրատվական դաշտի կարգավորման համար։ «Կարծում եմ, որ հանրային բլոկի, և ԶԼՄ-ների մասով այս ծրագիրը կարևոր է, քանի որ բարձրացնում ու ամրապնդում է հասարակության ներկայացվածությունը մեր երկրում որոշումների կայացման գործում»,- ասաց նախարարը և նկատեց, թե բոլորին հայտնի է, որ իշխանության որոշումներն ու գործողությունները շատ ավելի լեգիտիմ են լինում, եթե դրանք կայացվում են հասարակության մասնակցությամբ։ Ըստ նրա` այդ ծրագիրը կարևորվում է, որովհետև իրենք փորձելու են այս ծրագրի ընթացքում և նաև հետո հանրությանն ավելի էֆեկտիվ մասնակից դարձնել պետության քաղաքականությանը, պետության առանձին ծրագրերի կայացմանը և, բնականաբար, որոշումների վրա:
Բավ է պառակտվել