Բավ է պառակտվել
03-05-2014 12:11

Հ. Աբրահամյանը իր և ՀՀ նախագահի անունից շնորհակալություն հայտնեց բնապահպանության նախկին նախարարից

ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը Բնապահպանության նախարարության նորանշանակ նախարարին ներկայացնլիս շնորհակալություն է հայտնել նախորդին. ՛՛Ես ուզում եմ Արամ Հարությունյանին շնորհակալություն հայտնել համատեղ աշխատանքի համար, մենք երկար տարիներ աշխատել ենք միասին, ԱԺ նախագահի պաշտոնում լինելով նույնպես շատ եմ աշխատել, շփվել պարոն Հարությունյանի հետ և ես ուզում եմ այս տարիների համատեղ աշխատանքի համար շնորհակալություն հայտնել ՀՀ նախագահի և անձամբ իմ անունից՛՛:
Ըստ Աբրահամյանի՝ Ա.Հարությունյանն առաջիկայում կանցնի այլ աշխատանքի:
Իր հերթին Բնապահպանության նախկին նախարարը, նախ, շնորհակալություն հայտնելով հանրապետության ղեկավարից ու վարչապետից այն հնարավորության համար, որ յոթը տարի ղեկավարել է բնապահպանության բնագավառը ասաց, որ նախարարության կոլեկտիվը շատ լավն է և ի վիճակի է վարչապետի կողմից դրված բոլոր խնդիրները նոր նախարարի գլխավորությամբ լուծելու:

՛՛Բնապահպանության ոլորտը շատ զգայուն է: Ուրախությամբ պետք է ասեմ, որ այս տարիների ընթացքում պրոֆեսիոնալիզմը, որը հնարավոր եղավ ներդրվեց բնագավառում հաջողություններ ունենալու համար՛՛,- նշեց Ա.Հարությունյանն ու հաջողություն մաղթեց նորանշանակ նախարարին:

«Հավաստիացնում եմ Ձեզ, պարոն վարչապետ, որ թիմային աշխատանքով կարողանալու ենք արձանագրել հաջողություններ»,- իր խոսքում հայտարարեց նախարար Ա.Գրիգորյանը: