Բավ է պառակտվել
29-05-2014 14:51

Հովիկ Աբրահամյանն ի վիճակի՞ է Սաշիկ Սարգսյանին հարկային դաշտ բերելու. Լ. Սարգսյան

Հովիկ Աբրահամյանի պաշտոնավարման հետ կապված շատ քաղաքական գործիչներ հեռանկարներ տեսնում են: Ըստ նրանց, որպես վարչապետ Աբրահամյանը կարող է լավ դրսևորվել և դրական փոփոխություններ անել: Սակայն ՀԱԿ պատգամավոր Լյուդմիլա Սարգսյանը Gisher.news-ի հետ զրույցում նշեց, որ համակարգային փոփոխություն միայն մեկ անձով հնարավոր չէ անել:
՛՛Հետաքրքիր է իմանալ, Հովիկ Աբրահամյանը կարո՞ղ է Սաշիկ Սարգսյանին հարկային դաշտ բերել, սա արդեն կասկածելի է՛՛: Ըստ Լյուդմիլա Սարգսյանի նաև մեծ խնդիր է բյուջեի կատարողականի ապահովումը, որի հավանականությունը փոքր է:
՛՛Ժողովրդի համբերությունն արդեն հատել է, իմ կարծիքով հարկավոր է, որպեսզի գործող իշխանությունները հրաժարական տան՛՛:

Մեր այն հարցին, թե արդյոք հնարավո՞ր է, որ ՛՛քառյակին՛՛ միանա նաև ՕԵԿ-ը, Լյուդմիլա Սարգսյանը նշեց, որ ՕԵԿ մեկ իշխանություն է, մեկ ընդդիմություն, մարդիկ դեռ չեն վստահում այս քաղաքական ուժին.՛՛Այ երբ ժողովուրդը կվստահի ՕԵԿ-ին , մենք կարող ենք համագործակցել՛՛,-նշեց ՀԱԿ պատգամավորը:

Սյուզի Ասատրյան