Բավ է պառակտվել
15-04-2014 13:17

Հովիկ Աբրահամյանը կազմակերպչական լուրջ ձիրք ունի և կարող է բերել կայունացման. Ս. Մինասյան

Վարչապետի պաշտոնում նախագահը և քաղաքական վերնախավը ցանկանում են ունենալ մի մարդու , որի իմիջն այնքան էլ դրական չէ, մնան կարծիք, այսօր, լրագրողների հետ հանդիպմանն արտահայտեց քաղաքագետ Սերգեյ Մինասյանը: ՛՛Այն հանգամանքը, որ Հայաստանում վերջին մեկուկես տարվա ընթացքում բոլոր բարեփոխումները բերեցին քաղաքացիական ակտիվիստների բուռն արձագանքին, ապա կարելի է ասել, որ ՀՀ նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանը պիտի գնար՛՛,-նշեց բանախոսն ու հավելեց, որ Հովիկ Աբրահամյանը իմիջի խնդիր չի ունենա, քանի որ գլխավոր խնդիրը առաջին հերթին ընդլայնելն է Սերժ Սարգսյանի և իշխող վարչակարգի քաղաքական դիրքերը:

Ըստ Մինայսյանի Հովիկ Աբրահամյանն երկու անգամ ղեկավարել է ՀՀԿ նախընտրական շտաբը, ինչից կարելի է հետևություն անել, որ նա կազմակերպչական լուրջ ձիրք ունի և նրա նշանակումը կարող է բերել կայունացման:՛՛Հովիկ Աբրահամյանը կունենա բավականին լայն հնարավորություններ և ազատություն այս հարցում կոալիցիոն և ոչ կոալիցիոն շրջանակներում, և քաղաքական դաշտն ընդլայնելու միջոցներից մեկը կարող է դառնալ նաև ոչ քաղաքական գործիչների ներառումը՛՛:

Ըստ քաղաքագետի քառյակի (ՀՅԴ, ԲՀԿ, ՀԱԿ, ՛՛Ժառանգություն՛՛) կազմում ընգրկված քաղաքական ուժերը դժվար թե երկարաժամկետ միասին գործեն:
՛՛ Նրանք դժվար թե հասնեն այն խնդիրների լուծմանը, որոնք որ նշված են: ԲՀԿ-ի համար այս կառավարությունը ավելի ընդունելի է, քան նախկինը: ՀՅԴ-ի մասով ասեմ, որ առնվազն ՀՀԿ-ի հետ Դաշնակցությունը քաղաքական առումով ավելի շատ նմանություն ունի, քան մյուս ընդդիմադիր գործընկերների հետ, բայց ես շատ կզարմանայի, եթե ՀՅԴ-ն ֆորմալ կոալիցիա կազմի ՀՀԿ-ի հետ՛՛,-ասաց նա:

Սերգեյ Մինասյանը նաև նշեց, որ ՀՀ նախագահի համար նպատակն էր այն, որ ունենար վարչապետ, որը կկարողանար աշխատել բոլոր ուժերի հետ, և մյուս կողմից նաև հնարավորություն ունենա ավելի կոշտ միջոցներով կյանքի կոչել այն ծրագրերը, որոնք կան:

՛՛Իրականում Հովիկ Աբրահամյանի աշխատանքը միգուցե ավելի դժվար կլինի, քան Տիգրան Սարգսյանի աշխատանքն էր: Չնայած Տիգրան Սարգսյանի օրոք երկիրը պառակտված էր, համաշխարհային ճգնաժամն էր, բայց այս փուլում էլ կան լուրջ տնտեսական խնդիրներ: Սակայն սոցիալ-տնտեսական իրավիճակում ես համոզված չեմ, որ մենք կունենանք արագ, դրական զարգացում, եթե ոչ հակառակը՛,-սահմանափակեց բանախոսը՛: