Բավ է պառակտվել
10-05-2014 12:37

Այսօր նշվում է Հողի օրը

Այսօր նշվում է Հողի օրը: Ըստ ավանդույթի հողն այսօր հանգստանում է: Չի կարելի անհանգստացնել հողին՝ վարել, ցանել, փորել: Տարբեր ազգերի մոտ կատարվում են ծիսակատարություններ: Հողն օրհնվում է և փառաբանվում: Հողը երկրակեղևի վերին փխրուն և բերքատու շերտն է, որտեղ աճում են բույսերը: Հողային ծածկույթն առաջանում է երկարատև ժամանակի ընթացքում (100 տարում առաջանում է 1 սմ հաստության շերտ). դրա առաջացմանը մասնակցում են բնության բոլոր բաղադրատարրերը (կլիմա, ջրեր, ռելիեֆ, բուսական ու կենդանական աշխարհներ) և մարդը` իր տնտեսական գործունեությամբ:
ՀՀ-ն խիստ սակավահող երկիր է. 1 շնչին ընկնող հողային տարածքի ցուցանիշով (0,4 հա) ՀՀ-ն աշխարհում զբաղեցնում է վերջին տեղերից մեկը: Հողի էական առանձնահատկությունն այն է, որ ճիշտ օգտագործման դեպքում ոչ միայն չի սպառվում, այլև որակապես բարելավվում է, ինչի շնորհիվ բարձրանում է բերքատվությունը: