Բավ է պառակտվել
29-04-2014 14:44

Ալեքսանդր Արզումանյանը Հրանտ Բագրատյանի կողքին կլինի

Այսօր, ՀՀ ԱԺ-ում, լրագրողների հետ զրույցում, ՛՛Ժառանգություն՛՛ կուսակցության անդամ Ալեքսանդր Արզումանյանը նշել է, որ իր ընկեր Հրանտ Բագրատյանը պետք է պայքարի և ինքը նրա կողքին է:

«Մարդն իր թեկնածությունն է առաջադրել: Ես 25 տարվա պայքարի նրա ընկերն եմ եւ պետք է կողքին լինեմ»,- հայտարարել է Արզումանյանը:

Արզումանյանը եւ Բագրատյանը առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի իշխանավարման տարիներին մի շարք պաշտոններ են զբաղեցրել: 90-ականների սկզբին Բագրատյանը էկոնոմիկայի նախարար եւ վարչապետ է եղել, Արզումանյանը` ՄԱԿ-ում Հայաստանի դեսպան եւ արտաքին գործերի նախարար:

Հիշեցնենք, որ խորհրդարանի նախագահի պաշտոնին հավակնում են իշխող Հանրապետական կուսակցության խորհրդարանական խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը եւ ինքնառաջադրված թեկնածու, ՀԱԿ պատգամավոր Հրանտ Բագրատյանը: Քվեարկությունը արդյունքները ժամը 14:30-ին կհրապարակվեն: