Բա՛վ է պառակտվել
18-10-2019 17:43

Հրայր Թովմասյանի նկատմամբ անձնական տեռոր է․իրավապաշտպան Իշխանյան

Դատարանները չպետք է պատկանեն ժողովրդին, չպետք է ենթարկվեն որևէ մեկին, ո՛չ մեծամասնությանը, ո՛չ փոքրամասնությանը, ո՛չ իշխանությանը»,- այս մասին այսօրվա քննարկման ժամանակ հայտարարեց իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը՝ վստահեցնելով, որ սա այսօրվա ամենամեծ խնդիրն է: Ավետիք Իշխանյանը նշեց, որ 2018 թվականի ապրիլ-մայիսին ինքը բավականին ոգևորված է եղել, բայց խորհրդարանական ընտրություններից հետո սկսվել է հիասթափությունը:
Անդրադառնալով ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի նկատմամբ քրեական գործի հարուցմանը և նրա հարազատներին հարցաքննության կանչելու թեմային՝ իրավապաշտպանը նկատեց, որ սա զուտ Հրայր Թովմասյանի անձին վերաբերող հարց չէ։

«Եթե Հրայր Թովմասյանը ենթարկվեր, հպատակվեր նոր իշխանւթյուններին և նրանց հաճո որոշումներ կայացներ, արդյոք այս հետապնդումները կլինեի՞ն։ Միանշանակ՝ ոչ։ Սա է մեր իրականությունը, արդեն լռել չեմ կարող։ Սա բացարձակապես անընդունելի է, շատ վտանգավորև իրավիճակ է ստեղծվում։ 37 թիվը սարսափելի է եղել։ Հրայր Թովմասյանի նկատմամբ գավառական, անձնական տեռոր է», - ասաց Ավետիք Իշխանյանը։
Ըստ իրավապաշտպանի՝ այսօր մենք չունենք գրագետ հասարակություն, ու շատերն առաջնորդվում են ամբոխի հերոսը դառնալու մոլուցքով:

 

Արմինե Գևորգյան

Հայաստանում չկա սահմանադրական ճգնաժամ. Հրայր Թովմասյան (Տեսանյութ)
ԱԱԾ–ն ու Հրայր Թովմասյանի հայրական տան կտուրը
“Իմ քայլը” դաշինքը սկսում է ՍԴ անդամ Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու գործընթացը
Հուսանք, ՍԴ դատավորներր անաչառ որոշում կկայացնեն․ Լիլիթ Մակունց
Որոնք են ՍԴ նախագահին անվստահություն հայտնելու հիմքերը