Բավ է պառակտվել
12-02-2020 16:13

Հրայր Թովմասյանն իր տրանսֆերով գերազանցել է Եվրոպայի ամենահայտնի ֆուտբոլիստներին․Գևորգ Պետրոսյան

ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանն այսօր լրագրողների հետ զրույցում աաց, որ իրենց խմբակցությունը դեռ որոշում չունի հանրաքվեի հարցում։ Նա տեղեկացրեց, որ այսօր հրավիրվելու է ԲՀԿ քաղխորհրդի նիստ, որտեղ հստակ որոշում կկայացնեն՝ ինչ դիրքորոշում կունենան հանաքվեի հարցում։
Հարցին, թե ի՞նչ կանի ինքը, եթե կուսակցությունը որոշի, որ «Այո»-ի ճամբարում է լինելու, հատկապես, որ ինքն էլ դեմ է արտահայտվել, Պետրոսյանն ասաց․ «Դե, ես դեմ եմ արտահայտվել, որովհետև ես մասնագիտությամբ իրավաբան եմ, և իրավական առումով ես ինչ ասել եմ, ես հիմա էլ եմ մնում կարծիքի առ այն, որ այդ գործընթացն սկսվել և ընթանում է ՀՀ օրենսդրության մի շարք խախտումներով»։
Նա նշեց, որ ինքն ունի անձնական կարծիք, ինչպես իրենց խմբակցության մյուս պատգամավորներն ունեն անձնական կարծիք, և ինքը ոչ թե որպես պատգամավոր է մտնելու ընտրատեղամաս, այլ՝ որպես քաղաքացի։
Հարցրին հնարավոր է ,որ սա հիմք հանդիսանա, որ մանդատը վայր դրման համար,քանի որ , նման բան էլի եղել է՝ Գեւորգ Պետրոսյանը պատասխանեց, որ մի անգամ է եղել, երբ մանդատը վայր է դրել, անցել-գնացել է:
«Ամեն դեպքում, եթե Գագիկ Ծառուկյանը որոշեց, որ կուսակցության համար այլեւս պետք չի, պատրաստ է մանդատը վայր դնել, այս պահին դրա նախադրյալները չկան:Իսկ եթե խմբակցությունը կոնկրետ որոշումներ է կայացնում, բնականաբար մենք՝ որպես խմբակցության անդամ, պարտավոր ենք հարգենք, ընդունենք խմբակցության դիրքորոշումը։ Եթե խմբակցության դիրքորոշումը մարդ չի ընդունում, ուրեմն ինքը պետք է հեռանա էդ խմբակցությունից»,-ասաց Պետրոսյանը։
Պատգամավորի խոսքով մեր երկիրն այս պահին նման շռայլություն թույլ տալու հնարավորություն չունի, որ 3 մլրդ տա ու հանրաքվե անի. «Հրայր Թովմասյանն իր տրանսֆերով գերազանցել է Եվրոպայի ամենահայտնի ֆուտբոլիստներին»: Գեւորգ Պետրոսյանն ասաց, որ ԵԽԽՎ Հայաստանի հարցով երկու համազեկուցողները կոշտ հորդոր են հնչեցրել, որ առկախեն հարցի քննարկումը, ուղարկեն իրենց, բայց «Իմ քայլը » հաշվի չի առել ու հիմա ո՞նց կարող է դա անհետեւանք մնալ:
Գեւորգ Պետրոսյանը բողոքեց, որ երբ ՀՀԿ-ի իշխանության ժամանակ ԲՀԿ-ի ու իր առաջնորդի նկատմամբ «վայրենաբարո հետապնդումներ» սկսվեցին, քաղաքական դաշտից ոչ մեկը չասաց՝ գնամ այս մարդու կողքին կանգնեմ: Դիտարկմանը, որ դուք շատ լավ համակերպվեցիք այդ «վայրենի հետապնդումների» հետ ու սկսեցիք շատ լավ, ներդաշնակ աշխատել այդ իշխանությունների հետ՝ Գեւորգ Պետրոսյանը պատասխանեց. «Սինխրոն աշխատանք չի եղել: Մենք, որպես քաղաքական ուժ, բա ի՞նչ անեինք, ասեինք՝ գնում ենք պարտությա՞ն: Քաղաքական ուժը ունի ե՛ւ հաջողության, ե՛ւ անհաջողության շրջաններ: Որ այսօր շատերը խոսում են ԲՀԿ-ի անցյալից, մի հատ թող հետադարձ հայացք գցեն, իրենց անձնական ու քաղաքական անցյալը նայեն, հետո նոր իրավունք վերապահեն ԲՀԿ-ից խոսել: Մենք մեր անցյալի համար չենք ամաչում: Այսօր ԲՀԿ-ն մեծ վարկանիշ ունի»,–ասաց Պետրոսյանը։

 

 

Արմինե Գևորգյան