Բավ է պառակտվել
14-06-2020 16:00

Բողոքի ակցիաներ՝ ի աջակցություն Գագիկ Ծառուկյանի (ֆոտո, տեսանյութ)

 

Հայաստանի ազգային անվտանգության ծառայության աշխատակիցներն այսօր վաղ առավոտյան խուզարկություն են անցկացրել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի առանձնատանը:

Ավելի վաղ՝ հունիսի 5-ին, ԲՀԿ-ի նիստում, Ծառուկյանը կտրուկ քննադատության էր ենթարկել հանրապետության իշխանություններին, ասելով, որ կառավարությունը չի կատարում իր պարտականություններն, ի վիճակի չէ իրականացնել տնտեսական բարեփոխումներ և ձախողվել է կորոնավիրուսային համաճարակի դեմ պայքարում: Նա ասել էր, որ հանրապետության կառավարության ներկայիս կազմը պետք է փոխվի 100% -ով:

Ի պատասխան՝ վարչապետի մամլո քարտուղար Մանե Գևորգյանը կարծիք էր հայտնել, որ Ծառուկյանի անհանգստությունը կապված է ապօրինի գույքի բռնագրավման մասին օրենքի ընդունման հետ:

Ավելի ուշ ԱԱԾ- ն հանդես էր եկել հայտարարություններով՝ Ծառուկյանին առնչվող առանց լիցենզիայի ապօրինի ձեռնարկատիրական գործունեության, խաբեության եղանակով պետությանը առանձնապես խոշոր չափերի վնաս պատճառելու դեպքերի, ինչպես նաև
2017թ խորհրդարանական ընտրություններին ԲՀԿ- ի կողմից ընտրակաշառքներ բաժանելու սխեմաների բացահայտման մասին։

 

Ճնշում ընդդիմության վրա

«Այսօրվա գործը կեղծված է, այո, քաղաքական է: Նրանք ուզում են ճնշում գործադրել ինձ վրա, շանտաժի ենթարկել ինձ: Բայց ես ասում եմ, որ Ծառուկյան Գագիկը չի նահանջի», - ասել է ԲՀԿ առաջնորդն Առինջում իրեն սատարող բազմության առջև:

Ծառուկյանը շեշտել է, որ պատրաստ է ամեն ինչի, և որ 2015 թվականից ի վեր, նաև՝ այսօր, նրան առաջարկվել են տարբեր գործարքներ և նա միշտ մերժել է դրանք:

«Ամենակարևորն այն է, որ կատարվեին ժողովրդին տրված բոլոր խոստումները։ Երկու տարի է անցել, և ամեն ինչ ձախողված է: Մարդիկ իրենց տեղերում չեն: Ամեն օրն աշխատում է ժողովրդի և պետության դեմ արտաքին և ներքին քաղաքականության մեջ, կան սոցիալական, տնտեսական, առողջապահական, համաճարակաբանական խնդիրներ», - ասել է կուսակցության ղեկավարը:

Ծառուկյանը նշել է, որ իր վրա քաղաքական ճնշում է գործադրվում, այսպիսով փորձելով լռեցնել ընդդիմությանը:

«Ինչպես 2015-ին էր, այնպես էլ հիմա է: Տարածաշրջանային բոլոր ղեկավարներին կտանեն (բաժանմունքներ՝ խմբ․), բոլորը պատրաստ են ... Հիմա ես պատրաստվում եմ հարցաքննության, չգիտեմ, թե ինչ հարցերի եմ պատասխանելու», - ասել է նա:

Տնտեսական խնդիրներ

Ծառուկյանն ասել է, որ երկրում կա 300-400 հազար գործազուրկ:

«Այս պայմաններում մարդիկ չեն կարող իրենց հացը վաստակել, իսկ նրանք (իշխանությունները) բարձրացնում են անշարժ գույքի հարկը: Մարդիկ մեկնել են երկրից, որ իրենց ընտանիքները պահեն, փող են ուղարկում, իսկ նրանցից տոկոս են պահում։ Պետք է օգնել մարդկանց լուծելու իրենց խնդիրները, ապա նոր (նրանցից վճարումներ գանձել՝ խմբ․)», - ասել է ԲՀԿ ղեկավարը:

Ծառուկյանի կանխատեսումներով, երեք ամսից երկրում սով կլինի։

Ձախողում կորոնավիրուսի դեմ պայքարում

Նա ասել է, որ կառավարությունը ձախողում է կորոնավիրուսի դեմ պայքարը, չնայած վարակի մասին տեղյակ էր դեկտեմբերից: Ծառուկյանը հիշեցրել է, որ դեռ մարտին նա առաջարկել էր քայլեր ձեռնարկել այդ ուղղությամբ:

«Մարզերում և մարզկենտրոններում դեռևս հիվանդանոցներ չկան մարդկանց ստուգելու, թեստեր անցկացնելու համար: Այսօր մարդիկ շփվում են բոլոր ոլորտներում, կորոնավիրուսը տարածվում է», - ասել է Ծառուկյանը:

Ընդդիմադիր կուսակցության ղեկավարն ասել է, որ բնակչության մեծ մասն արդեն վարակված է, և պետք է վճռական քայլեր ձեռնարկվեն:

«Բոլորը պետք է զանգվածաբար թեստավորվեն, բայց նրանք (իշխանությունները) թեստեր չունեն, և ավելին, ոչ մի փորձ չեն անում այդ ուղղությամբ», - ասել է նա:

ԲՀԿ-ական պատգամավորները փակել են Երևանի կենտրոնական փողոցներից մեկն՝ ի նշան բողոքի

«Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամները փակել են Մոսկովյան փողոցն՝ Ազգային անվտանգության ծառայության շենքից մի փոքր վեր։ Նաիրա Զոհրաբյանը հայտարարել է, որ անհրաժեշտության դեպքում նրանք կգիշերեն այստեղ:

ԲՀԿ խմբակցության պատգամավոր Շաքե Իսայանն ասել է, որ ակցիան կշարունակվի այնքան ժամանակ, քանի դեռ կուսակցության առաջնորդ և գործարար Գագիկ Ծառուկյանը չի լքի ԱԱԾ-ի շենքը, որտեղ հարցաքննվում է:

Ոստիկանությունը փորձում է վերականգնել շարժումը: Ոստիկանական գործողությունների ընթացքում փողոցն ազատվել է:

Հայաստանի ոստիկանությունը բերման է ենթարկել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավար և գործարար Գագիկ Ծառուկյանի աջակցության ակցիայի 91 մասնակցի։