Բավ է պառակտվել
30-09-2014 13:57

Հայ-հունական համագործակցությունը կարող է ընդլայնվել.Հունաստանի նախագահ

Այսօր ՀՀ նախագահի նստավայրում կայացավ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի և Հունաստանի նախագահ Կարոլոս Պապուլիասի համատեղ մամուլի ասուլիսը: Հունաստանի ղեկավրը շնորհակլություն հայտելով ջերմ ընդունելության համար, նշեց նոև որ ինքը միակարծիք է Սերժ Սարգսյանի հետ. «Հայաստանի և Հունաստանի պետական հարաբերությունները մշտապես աչքի են ընկել համագործակցության բարձր մակարդակով: Եվ մեծ գոհունակությամբ հաստատեցինք, որ երկկողմ համագործակցությունը կարող է ընդլայնվել»:
Կարոլոս Պապուլիասը գոհունակությամբ ընդգծեց, որ հայկական մի շարք բուհերում դասավանդվում է հուներենը, իսկ որոշ հայ ուսանողներ կրթաթոշակների շնորհիվ ուսանում են հունական բուհերում:
Անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացին, նախագահ Պապուլիասը նշեց, որ Սերժ Սարգսյանն իրեն ներկայացրել է դրա մանրամասները. «Ես էլ պարոն Սարգսյանին տեղեկացրեցի կիպրական հարցի առնչությամբ վերջին զարգացումները: Նշեցի, որ այդ հարցը գտնվում է կրիտիկական փուլում, և որ նպատակն է գտնել գոյատևելի և գործնական, ֆունկցիոնալ լուծում, որը վերջ կտա թուրքական բռնագրավմանը իրավիճակում են: Թուրքիայի վերջին հայտարարությունները հուսադրող չեն: Մենք անում ենք ամեն ինչ թուրքական ագրեսիային վերջ դնելու համար, նշել է Հունաստանի նախագահը: Նա նաեւ անդրադարձել է Սիրիայի, Իրաքի եւ ընդհանրապես Մերձավոր Արևելքի քրիստոնյա բնակչության վիճակին: Քրիստոնյա բնակչության դրությունը լուրջ մտահոգություն է պատճառում: Այն բռնության թիրախ է դարձել», - հայտարարել է Պապուլիասը: