Բավ է պառակտվել
31-07-2019 19:33

ՀՅԴ Հայ դատի հանձնախումբն այս տարի ԱՄՆ-ից Հայաստանի համար 85 մլն դոլարի աջակցության հույս ունի


ԱՄՆ Հայ դատի հանձնախմբում հույս ունեն, որ 2020 թվականին Միացյալ Նահանգների օժանդակությունը Հայաստանին կկազմի 85 միլիոն դոլար, իսկ Արցախին՝ 5 միլիոն, այս մասին այսօր հրավիրած ասուլիսին հայտարարեց ԱՄՆ Արևմտյան շրջանի Հայ դատի հանձնախմբի ատենապետուհի Նորա Հովսեփյանը: Վերջինս նշում է,որ Թրամփի քաղաքականությունն է այդպիսին, որ նա բոլոր ուղղություններով կրճատում է տրամադրվող օգնությունների չափը և այստեղ Հայստանն և Արցախը կապ չունեն: ԱՄՆ Արևմտյան շրջանի Հայ Դատի հանձնախմբի ատենապետուհի Նորա Հովսեփյանը շեշտում է,որ Հայաստանը, անկախությունից ի վեր, ԱՄՆ-ից ստացել է 2 մլրդ դոլարի չափով օգնություն: Իսկ այդ գործում իրենք մեծ դերակատարում են ունեցել:
<<Այս տարիների ընթացքում Արցախն էլ ԱՄՆ-ից աջակցություն է ստացել 45 մլն դոլարի չափով:Ի դեպ Արցախը միակ երկիրն է, որը չճանաչված է և ԱՄՆ-ից ուղղակի աջակցություն է ստանում»,-ասաց Նորա Հովսեփյանը:
Լրագրողները այսօր Նորա Հովսեփյանից հարցրեցին՝ որքանով են ճիշտ այն լուրերը,որ ԱՄՆ Ադրբեջանին նախատեսում է տրամադրել 100 մլն դոլար՝ Իրանի հետ սահմանին ծրագիր իրականացնելու համար: Հովսեփյանը նշեց ,որ դա իրականությանը չի համապատասխանում:
<<Իհարկե, ֆինանսավորում լինելու է, սակայն ոչ այդ չափով: Այդ գումարը նախատեսված է Ադրբեջանի և Իրանի սահմանին ծրագիր իրականացնելու համար: ԱՄՆ-ն Ադրբեջանը դիտարկում է կարևոր գործընկեր Իրանի դեմ>>,-ասաց Նորա Հովսեփյանը:

 

Արմինե Գևորգյան