Բավ է պառակտվել
20-05-2021 16:29

Հայաստանի ԱԳՆ-ի պաշտոնակատարը մտադիր է հրաժարական տալ սահմանի դելիմիտացիայի փաստաթղթի պատճառով

Հայաստանի արտգործնախարարի պաշտոնակատար Արա Այվազյանը հայտարարել է հրաժարական տալու իր մտադրության մասին, ըստ երևույթին՝ տեղեկանալով հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման փաստաթղթի մասին: «Փաստինֆո»-ի հաղորդմամբ՝ դիվանագիտական խողովակներով փորձ է արվում ազդել Այվազյանի որոշման վրա:

Հինգշաբթի օրը վարչապետի ժ․պ․ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց Վատիկանում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանի կողմից գաղտնազերծված՝ հայ-ադրբեջանական պետական սահմանի դելիմիտացիայի մասին «գաղտնի փաստաթուղթը» ստորագրելու պատրաստակամության մասին, որով նախատեսվում է մի շարք հայկական գյուղերի փոխանցումն Ադրբեջանին:

Ըստ «Փաստինֆո»-ի տեղեկությունների, Հայաստանի վարչապետի ժ․պ․ Նիկոլ Փաշինյանը խիստ գաղտնի բանակցություններ է վարել աղմկահարույց փաստաթղթի շուրջ, ինչի մասին Այվազյանը չգիտեր: Վերջինս անգամ ԱԺ մշտական հանձնաժողովի նիստի ժամանակ էր հայտարարել, որ ԱԳՆ-ն որևէ այլ փաստաթղթի շուրջ չի բանակցում։

«Նովոստի-Արմենիա» գործակալությունը դիմել է ԱԳՆ՝ մեկնաբանելու հնարավոր հրաժարականը։ Հայաստանի արտգործնախարարության մամլո քարտուղար Աննա Նաղդալյանն, ի պատասխան գործակալության հարցմանը՝ ասել է, որ «հայկական կողմի դիրքորոշումը հստակ է»:

«Միայն Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքից Ադրբեջանի զինված ուժերի դուրսբերումից հետո կստեղծվեն պայմաններ ցանկացած ձևաչափով կամ ցանկացած օրակարգով բանակցությունների հնարավորությունը դիտարկելու համար», - ասել է Նաղդալյանը: