Բավ է պառակտվել
30-06-2021 23:33

ՀՀ-ի ՊՆ պաշտոնակատարը և ՌԴ-ի դեսպանը քննարկել են երկու երկրների ռազմավարական համագործակցությանն առնչվող հարցեր

Չորեքշաբթի Հայաստանի պաշտպանության նախարարի պաշտոնակատար Վաղարշակ Հարությունյանն ընդունել է ՀՀ-ում ՌԴ Արտակարգ և Լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինին։

Հայաստանի պաշտպանական գերատեսչության մամլո ծառայությունը հայտնում է, որ հանդիպման ընթացքում քննարկվել են երկկողմ ռազմավարական ու ռազմաքաղաքական համագործակցության հարցերի լայն շրջանակ, ինչպես նաև տարածաշրջանային անվտանգության և երկուստեք հետաքրքրություն ներկայացնող այլ խնդիրներ:
Կողմերը բարձր են գնահատել հայ-ռուսական դաշնակցային համագործակցության և քաղաքական երկխոսության դինամիկան, ինչպես նաև արդյունավետ փոխգործակցությունը պաշտպանական ոլորտում:
Հարությունյանը նաև շնորհավորհել է ՀՀ-ում ՌԴ դեսպանության պաշտպանության հարցերով կցորդ, գնդապետ Անդրեյ Գրիշչուկին՝ նոր պաշտոնն ստանձնելու կապակցությամբ: