Բավ է պառակտվել
05-06-2021 10:34

ԱՄՆ պետքարտուղարի օգնականի պաշտոնակատարը տարածրջանային այցի շրջանակներում կժամանի Երևան

ԱՄՆ Եվրոպայի և Եվրասիայի հարցերով պետքարտուղարի օգնականի պաշտոնակատար Ֆիլիպ Տ․ Ռիկերը հունիսի 6-13-ը կայցելի Հայաստան, Ադրբեջան և Վրաստան, տեղղեկացվում է Պետդեպարտամենտի կայքում։

Ըստ մամլո հաղորդագրության, այցի նպատակն է առաջ մղել երկկողմ և տարածաշրջանային նախապատվությունները և ԱՄՆ աջակցությունն արտահայտել ամբողջ տարածաշրջանում ժողովրդավարական և տնտեսական զարգացմանը։

Պետդեպարտամենտի ներկայացուցչն առաջինը կայցելի Վրաստան, որտեղ Ռիկերը կհանդիպի կառավարության, ընդդիմության և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ:

Հայաստանում և Ադրբեջանում նախատեսված են Ռիկերի հանդիպումները կառավարության, ընդդիմության և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ՝ քննարկելու երկկողմ նախապատվությունները և ղարաբաղյան հակամարտությանն առնչվող հարցեր։