Բավ է պառակտվել
09-03-2022 13:09

Հայաստանի նախագահի պաշտոնակատարը և Ռուսաստանի դեսպանը քննարկել են տարածաշրջանային անվտանգության հարցեր

Հայաստանի նախագահի լիազորությունները կատարող Ալեն Սիմոնյանը և Հայաստանում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը չորեքշաբթի օրը կայացած հանդիպմանը քննարկել են տարածաշրջանային անվտանգությանը վերաբերող հարցեր։
ՀՀ նախագահի աշխատակազմի լրատվական ծառայությունից հայտնում են, որ երկուստեք կարևորվել և բարձր են գնահատվել հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունները։ Մտքեր են փոխանակվել նաև տարածաշրջանային համագործակցության և միջխորհրդարանական հարաբերությունների զարգացման շուրջ։
Սիմոնյանն ու Կոպիրկինը հանդիպմանն անդրադարձել են հակամարտությունների լուծման հարցերում քաղաքական երկխոսության և բանակցությունների կարևորությանը։