Բավ է պառակտվել
17-11-2015 09:52

ԻՊ-ը ֆինանսավորում է ստանում աշխարհի 40 երկրից. Պուտին

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինն Անթալիայում կայացած G20 գագաթաժողովի շրջանակներում կազմակերպված ճեպազրույցի ընթացքում հայտնել է, որ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը ֆինանսավորում է ստանում աշխարհի 40 երկրներում բնակվող ֆիզիկական անձանցից: 
Պուտինն ընդգծել է, որ ահաբեկիչներին ֆինանսավորող երկրներից մի քանիսը G20-ի անդամներ են։ ՌԴ նախագահի խոսքով՝ ինքն այս տեղեկություններով արդեն կիսվել է «Մեծ քսանյակի» իր գործընկերների հետ: 
Պուտինը նաև ասել է, որ անհրաժեշտ է կանխել ահաբեկիչների կողմից նավթի ու նավթամթերքների ապօրինի վաճառքից հսկայական գումարների յուրացումը։ 
«Տիեզերքից ու ինքնաթիռներից արված լուսանկարներում հստակ երևում է, թե ինչպիսի մասշտաբներ է ձեռք բերել ապօրինի վաճառքը։ Վառելիքի լիցքավորման մեքենաների շարասյուները ձգվում են տասնյակ կիլոմետրեր, և 4-5 հազար մետր բաձրությունից դրանք հասնում են մինչև հորիզոն: Այդ ամենը նավթատար համակարգի տեսք ունի»,-լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է պաշտոնյան։