Բավ է պառակտվել
06-09-2019 16:05

Ի՞նչ է կատարվում Լուսավոր Հայաստանում

«Ի պետս նոր Հայաստանի՝ » Լուսավոր Հայաստանը կուսակցության շարքերը լքեց ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանը։ Պատգամավորը բավականին ծավալուն հայտարարություն էր հրապարակել, և մանրամասն ներկայացրել էր, թե ի՞նչու է լքել կուսակցությունը։ Նա մեղադրանքներ էր հնչեցրել ինչպես իշխանության, այնպես էլ ընդդիմության հասեցեին։ Արման Բաբաջանյանը ասել է, որ Նոր Հայաստանում գործում են հին համակարգերը։ Իսկ նոր խորհրդարանը նոր է միայն ֆորմալ առումով, այն ամբողջությամբ կտրված է նոր Հայաստանի օրակարգից, իրողություններից ու մարտահրավերներից: Ընդդիմությունն էլ ըստ նրա ձախողել է իշխանությունից ավելի լավը լինելու, ապագայի հույսի իր առաքելությունը, ինչպես որ ձախողել է իշխանությանն այլընտրանք լինելու իր կարևորագույն դերակատարության հարցում։
Պատգամավորը եկել էր այն եզրահանգման, որ գործող իշխանության ու ընդդիմության անգործության հետևանքով է պայմանավորված նախկին նախագահներ Ռոբերտ Քոչարյանի ու Սերժ Սարգսյանի ակտիվացումը։ Ամփոփելով հայտարարությունը պատգամավորը նշել է, որ առաջիկայում կտեղեկացնի նաև՝ արդյոք հրաժարվո՞ւմ է պատգամավորական մանդատից, թե՞ քաղաքական ակտիվ գործունեությունը շարունակելու է անկախ պատգամավորի կարգավիճակից։
Բաբաջանյանյանի այս հայտարությանը հետևեց «Լուսավոր Հայաստան» խմբակացության ղեկավար Էդմոն Մարուքյանի հայտարությունը, որտեղ ասված էր թե հարգում են Բաբաջանյանի սկզբունքայնությունը և հորդորում են նույնքան սկզբունքայնություն դրսևորել և վայր դնել կուսակացության համամասնական ցուցակով ստացած պատգամավորի մանդատը։
Արդյո՞ք մանդատը վայր կդնի Բաբաջանյանը թե ոչ, պարզ չէ։ Gisher.News-ին չհաջողվեց կապ հաստատել պատգամավորի հետ։ Հեռախոսազանգերը այդպես էլ մնացին անպատասխան։ Անպատասխան մնացին նաև ԼԿՀ պատգամավորներին ուղղված զանգերը։ Հիշեցնենք, որ հաջորդ շաբաթ մեկնարկում է ԱԺ նիստերը հավանաբար այդ ժամանակ էլ արդեն պարզ կլինի մանդատը վայր կդնի Բաբաջանյանը, թե ոչ։

 

Արմինե Գևորգյան