Բավ է պառակտվել
06-09-2019 15:53

Ի՞նչու այսօր քննարկվեց Ամուլսարի հարցը ․պարզաբանում է Ալեն Սիմոնյանը

«Իմ քայլը» խմբակցությունն այսօր նիստ է հրավիրել, որին մասնակցել են վարչապետ Նիկոլ Փաշինյանը և փոխվարչապետ Տիգրան Ավինյանը:
Շուրջ երկու ժամ տևած հանդիպման ընթացքում քննարկվել է միայն Ամուլսարի հանքի շահագործման հարցը՝ հանդիպումից հետո լրագրողներին ասել է ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը, նշել, որ որևէ որոշում չի կայացվել, եղել է աշխատանքային քննարկում :
Թե ինչո՞ւ հենց այսօր քննարկվեց Ամուլսարի հարցը, Սիմոնյանը նշեց, որ հատուկ պատճառներ թնտրել պետք չէ, դա բնականոն պրոցես է:
«Լսվել են կարծիքներ, ներկայացվել է առկա իրավիճակը: Սրություն չկա, ավելի համերաշխ է անցել: Եզրահանգում չկա: Որ եզրահանգում լինի, հանրությունն այդ մասին կիմանա»,- ասաց Սիմոնյանը:
Սիմոնյանը նշել է,որ վարչապետը ներկայացրել է իրավիճակը, նրան հարցեր են ուղղվել, քննարկումն, ըստ Ալեն Սիմոնյանի, անցել է համերաշխ մթնոլորտում:
«Հանրության մեջ կան բազմաթիվ մարդիկ, որոնք դեմ են, կան բազմաթիվ մարդիկ էլ , որոնք կողմ են: Այս քննարկումները հենց նրա համար են, որ լսենք ու ճիշտ որոշումներ կայացվեն: Սա ուղղակի աշխատանքային քննարկում է մեկ նպատակի համար, որ հանրությանը ինքներս պարզաբանենք, թե որ որոշումն է ամենաճիշտը»:
Ալեն Սիմոնյանը հերքել է տեղեկությունը, թե խմբակցության նսիտի ժամանակ քննարկվել է նաև ՍԴ որոշումը: Որևէ աբնդրադարձ դրան չի եղել ՝ ասել է ԱԺ փոխնախագահը:

 

Արմինե Գևորգյան