Բավ է պառակտվել
09-12-2019 13:30

Ինչո՞ւ ես պատվիրել չորս հարյուր միլիոն դրամանոց և ոչ թե չորս միլիոն դոլարանոց գործ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանին զարմացնում է ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի առաջադրված մեղանդրանքի մասին խոսակցությունները։ Այս մասին նա խոսել է «Կոռուպցիայի դեմ պայքարը՝ հանուն կայուն զարգացման նպատակների» թեմայով քննարկման ժամանակ։
«Ինձ զարմացրին դրա հետ կապված որոշ արձագանքներ, որ ասում են՝ «այ, էս ինչ զավեշտ է, Սերժ Սարգսյանին 400 միլիոն դրամի չարաշահման համար մեղադրանք է առաջադրվել»։
Հիշեցնենք,որ Հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի նախաքննության ընթացքում ձեռք բերված բավարար ապացույցների համակցության հիման վրա ՀՀ նախկին նախագահ Սերժ Սարգսյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 38-179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով նախատեսված հանրորեն վտանգավոր այն արարքի կատարման համար։ Սերժ Սարգսյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը:
Փաշինյանը ասում է,որ հասկանում է Հայաստանում կան մարդիկ, ովքեր կոռուպցիայի դեմ պայքարը պատկերացնում են ինչպես, ասենք, համերգ հեռուստադիտողների հայտերով։
«Օրինակ երբ կառավարության կամ վարչապետի կողմից հայտ է ներկայացվում՝ «խնդրում եմ, մի քրեական գործ Սերժ Սարգսյանի նկատմամբ 400 միլիոն դրամի սահմաններում», ու էս տրամաբանությամբ բխում է հաջորդ հարցը՝ «ինչո՞ւ ես պատվիրել չորս հարյուր միլիոն դրամանոց և ոչ թե չորս միլիոն դոլարանոց գործ» », - ասաց վարչապետը։
Փաշինյանը խոսեց նաև վերջերս ԱԺ –ում կատարած իր արտահայտության մասին՝ այն որ ինքը պետական բյուջեից ոչ մի կոպեկ չի գողանում։
«Անկեղծ ասած՝ այդ հայտարարությունից հետո ես զգացի, որ որոշակի դիսկամֆորտ ունեմ իմ այդ հայտարարության հետ ու հասկացա, որ, իրականում, այդ հայտարարությունը կիսատության որոշակի էլեմենտ ունի»,–ասաց Փաշինյանը ու հետևյալ ձևակերպումը տվեց։ «Այո, ինքը պետբյուջեից ոչ մի կոպեկ չի գողանում, բայց գիտի, որ, ցավոք սրտի, Հայաստանի պետական միջոցները հարյուր տոկոս արդյունավետությամբ չեն ծախսվում»։
Նա խոստովանեց, որ այդ հարցն իր օրակարգում է, բայց միշտ չէ, որ դրանով զբաղվել է բավարար ինտենսիվությամբ։
«Ես ուզում եմ ՀՀ քաղաքացիների առաջ ասել, որ ընդհուպ, հազար դրամի մակարդակով պետական ծախսերի արդյունավետության հասնելը մեր ամենօրյա օրակագի հարց է այլևս», - հավելեց ՀՀ վարչապետը։