Բավ է պառակտվել
13-11-2019 17:17

Ի՞նչու տապալվեց «Իմ քայլի» նախագիծը

Ազգային Ժողովն առաջին ընթերցմամբ այսօր դեմ քվեարկեց «Իմ քայլի» պատգամավոր Աննա Կարապետյանի նախագծին, որոնցով առաջարկում էր, որ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանն այսուհետ մասնակցի Անվտանգության խորհրդի նիստերին՝ օրենքի ուժով:
Երեկ այս նախագիծը քննարկվեց լիագումար նիստի ժամանակ, սակայն որևէ բացասկան կարծիք այդպես էլ չհնչեց։ Բայց քվերակություն պատկերն այսօր այլ բան վկայեց։

Նախագիծը չընդունվեց 66 կողմ, 14 դեմ, 20 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ։ Քվեարկվող նախագիծը սահմանադրական օրենք է, որի ընդունման համար անհրաժեշտ էր պատգամավորների ընդհանուր թվի առնվազն 3/5-րդի կողմ քվեարկություն՝ 81 ձայն:: ԼՀԿ-ն նախագծին դեմ քվեարկեցԻսկ ԲՀԿ –ականները ձեռնպահ։ ԼՀԿ խմբակցության անունից Տարոն Սիմոնյանը բացատրեց թե ինչու են դեմ են քվեարկելու, «Առաջարկել էինք, որ քաղաքական խմբակցությունների ղեկավարներին ևս ընդգրկվեն անվտանգության խորհրդի նիստին, սակայն մերժվեց, հետևաբար դեմ ենք քվերարկելու»,–ասաց պատգամավորը։
Ի պատասխան նախագծի հեղինակ Աննա Կարապետյանն ասաց, որ երեկ արդեն հանգամանալից բացատրել է, թե ինչու Սահմանադրությունից ելնելով, չեն կարող ընդունել առաջարկները:
«Եթե այսքանից հետո հասկանալի չի եղել և դուք դեմ եք քվեարկելու, ձեր որոշումն ա» ,–ասաց Աննա Կարապետյանը։
Պատգամավորի այս դիտարկումը զայրացրեց ԼՀԿ խմբակցության քարտուղար Գևորգ Գորգիսյանին, վերջինս՝ կոչ արեց հարգել իրենց քվեարկությունն՝ անկախ նրանից, թե դա դուրեկան է, թե ոչ:
«Հարգելի գործընկերներ, կոչ եմ անում մնալ կոռեկտության սահմաններում, ի՞նչ է նշանակում հասկանալի է եղել, հասկանալի չի եղել», - ասաց Գորգիսյանը:
Քվերակությունը ավարտվեց, սակայն մեկնաբանություննորը ոչ։ Խորհրդարանը այլ հարց էր քննարկում, սակայն ամբիոնին մոտեցող պատգամավորնեը հարկ էին համարում անդրադառնալ քվերակության արդյունքներին։ ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը անհասկանալի որակեց ԼՀԿ պատճառաբանությունը, իսկ ԲՀԿ-ի ձեռնպահ քվեարկությունը զարմացրել էր։
Վարդանյանն ասում է, որ այս օրենքը խորհրդարանական կառավարման դերի բարձրացման և խորհրդարանական վերահսկողության գործիքակազմը ամրացնելու մասին էր։ «Որևիցե բացասական ելութ չենք լսել երեկ նախագծի քննարկման ժամանակ, ու զարմանալի էր ԼՀԿ-ի դեմ և ԲՀԿ-ի ձեռնպահ քվեարկությունները», - ասաց Վարդանյանը:
Վարդանյանի այս դիտարկումները զայրացրեցին Միքայել Մելքումյանին, ով հորդորեց իշխանական պատգամավորին ցուցումներ չտալ քվերակության մասով։

«Պարոն Վարդանյանը ցուցումներ էր ուզում տալ, որ քաղաքական խմբակցությունները պետք է հիմնավորումներ ներկայացնեն: Պարոն Վարդանյան, Դուք ի՞նչ իրավունքով եք ցուցումներ տալիս երկու քաղաքական ուժի, որ նրանք հիմնավորում ներկայացնեն Ձեզ, թե ոնց են քվեարկելու: Դրա իրավունքը Դուք ունե՞ք, չունեք», - ասաց Մելքումյանը:
Հետո արդեն ամբիոնին մոտեցավ «Իմ քայլի» պատգամավոր Մխիթար Հայրապետյանը, ով մի քանի հռետորական հարց ուղղեց խորհրդարականներին։ Ասաց որ երեք խմբակցություններն էլ կարծես թե մի գաղափարի շուրջ ունեն հստակ դիրքորոշում,այն է պառլամենտի դերի բարձրացում։ Այս օրինագիծը միտված էր հենց այդ գաղափարին։ Սակայն զարմանալի էր, որ նման կերպ քվեարկեցին
Նշենք, որ «Իմ Քայլից» 23 պատգամավոր էին բացակայում, և միայն վեց պատգամավոր էր մեկնել գործուղման։Ի դեպ Ի դեպ, գործուղման մեջ գտնվող պատգամավորները կարող էին գրություն թողնել քվեարկության մասին, բայց չեն թողել։