Բավ է պառակտվել
02-11-2021 09:56

Հնդկաստանը և Չինաստանը կարող են դառնալ ռուսական С-500 ԶՀՀ-ի առաջին գնորդները

Հնդկաստանը, Չինաստանը և մի շարք Ռուսաստանի գործընկեր պետություններ կարող են դառնալ ՌԴ նոր սերնդի С-500 զենիթահրթիռային համակարգի առաջին գնորդները։ Այս մասին ասել է Ռազմատեխնիկական համագործակցության դաշնային ծառայության (ՌՀԴԾ) տնօրեն Դմիտրի Շուգաևը РБК-ին տված հարցազրույցում, որը հրապարակվել է երեքշաբթի օրը։

«Կարծում ենք, որ Հնդկաստանը, ինչպես նաև Չինաստանը և բոլոր այն պետությունները, որոնց հետ ունենք երկարամյա, գործընկերային և կանխատեսելի հարաբերություններ ապագայում ձեռք կբերեն այս նորագույն համակարգ»,- ասել է Շուգաևն՝ ի պատասխան այն հարցին, թե ճի՞շտ է, որ С-500 օտարերկրյա առաջին գնորդ կարող է լինել Հնդկաստանը։

ՌՀԴԾ-ի ղեկավարն ընդգծել է, որ Հնդկաստանը Ռուսաստանի երկարամյա ռազմավարական գործընկերն է։ «Մենք պայմանագիր ենք կնքել С-400-ի համար, և նրանք կստանան այս համակարգի առաջին դիվիզիոնը մինչև տարեվերջ: Հետևաբար, միանգամայն տրամաբանական է նրանց հետաքրքրվածությունը տեսանելի ապագայում С-500-ի հայտ ներկայացնելու հարցում»,- ասել է Շուգաևը։

Նա հիշեցրել է, որ համակարգի արտահանումը հնարավոր կդառնա Ռուսաստանի Դաշնության Զինված ուժերն անհրաժեշտ ծավալով համալրելուց հետո։ «Ժամանակը ցույց կտա, թե երբ դա տեղի կունենա: Մենք յուրաքանչյուր կոնկրետ դեպքում առանձին կդիտարկենք հնարավոր հայտերը»,- նշել է Շուգաևը: