Բավ է պառակտվել
01-10-2021 18:07

Հնդկաստանը պատրաստ է խորացնել Հայաստանի հետ համագործակցությունը պաշտպանության ոլորտում

Հայաստանի պաշտպանության նախարար Արշակ Կարապետյանն ուրբաթ ընդունել է ՀՀ-ում Հնդկաստանի Արտակարգ և Լիազոր դեսպան Կիշան Դան Դեվալին, տեղեկացնում է պաշտպանական գերատեսչության մամլո ծառայությունը։

Դեվալը հայտնել է, որ հաշվի առնելով երկու երկրների միջև քաղաքական, մշակութային, տնտեսական և այլ ուղղություններով առկա բարձր մակարդակի հարաբերությունները, հնդկական կողմը պատրաստ է առավել խորացնել Հայաստանի հետ համագործակցությունը նաև պաշտպանական ոլորտում:
Կարապետյանը կարևորել է Հնդկաստանի պաշտպանության նախարարության հետ համագործակցության շրջանակում փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք ուղղություններ, մասնավորապես՝ ռազմատեխնիկական ոլորտը:
Հայ-հնդկական ռազմական համագործակցության արդյունավետության բարձրացման նպատակով ձեռք է բերվել պայմանավորվածություն՝ ակտիվացնելու մասնագիտական աշխատանքային խմբերի գործունեությունը: