Բավ է պառակտվել
11-10-2022 10:29

Հնդկաստանը մշակում է բալիստիկ հրթիռ, որը կարող է միջուկային մարտագլխիկ կրել

Հնդկաստանը մշակում և մտադիր է առաջիկա երեք տարվա ընթացքում 10 հազար կմ հեռահարությամբ նոր «Ագնի» բալիստիկ հրթիռ փորձարկել, հաղորդում է Army Recognition եվրոպական պաշտպանական հրատարակությունը:

«Ագնի-VI» հրթիռը սպառազինության վերցնելով Հնդկաստանը կդառնա նմանատիպ հեռահարության միջմայրցամաքային բալիստիկ հրթիռների սեփականատեր, ինչպիսիքով այժմ զինված են Ռուսաստանը, ԱՄՆ-ն, Ֆրանսիան, Մեծ Բրիտանիան և Չինաստանը։

Ներկայումս Հնդկաստանն ունի Ագնի-I՝ 750 կմ հեռահարությամբ, Ագնի-II՝ 2 հազար կմ, Ագնի-III և Ագնի-IV՝ 3,5-ից 4,5 հազար կմ և Ագնի-V՝ 5 հազար կմ հեռահարությամբ բալիստիկ հրթիռներ։ Դրանք բոլորն կարող են միջուկային մարտագլխիկ կրել։