Բավ է պառակտվել
15-08-2019 13:17

Ինձ վրա Ստամբուլյան կոնվենցիան ամեն կերպ վավերցանելու պատասխանատվություն չկա. Արդարադատության նախարար

ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը չի համաձայնվում այն դիտարկման հետ,որ պատգամավորների մեծ մասը դեմ է Ստամբուլյան կոնվենցիային:
Լրագրողների հետ ճեպազրույցում նախարարը նշեց,որ իր վրա որևէ պատասխանատվություն չկա Ստամբուլյան կոնվենցիան ամեն կերպ վավերացնելու:
«Որտե՞ղ եք դուք տեսել, որ պատգամավորների մեծ մասը դեմ լինի: Այսինքն՝ դա ի՞նչ է, սոցհարցում է, թե… ես որևէ բան չգիտեմ, ընդամենը գիտեմ, որ մենք քննարկումները շարունակում ենք, ինձ վրա որևէ նման պատասխանատվություն չկա՝ Ստամբուլյան կոնվենցիան ամեն կերպ վավերացնելու, բոլորդ գիտեք՝ իմ նշանակումը երբ է եղել, ինչին հաջորդել է այդ կոնվենցիայի վավերացման հարցը»,-ասաց Բադասյանը:
Հարցին, թե հրաժարական կտա՞, եթե չվավերացվի, նախարարն ասաց, որ չի հասկանում, թե ինչու պետք է հրաժարական տա Ստամբուլյան կոնվենցիայի չվավերացման դեպքում: