Բավ է պառակտվել
06-09-2023 18:23

Հայ-ամերիկյան զորավարժություններ անցկացնելու Հայաստանի իշխանությունների ծրագրերը զգոնության տեղիք են տալիս․ Պեսկով

Հայ-ամերիկյան զորավարժություններ անցկացնելու Հայաստանի իշխանությունների ծրագրերը զգոնության տեղիք են տալիս, հատկապես ստեղծված իրավիճակում Ռուսաստանը կվերլուծի այդ տեղեկատվությունը և կվերահսկի իրավիճակը: Այս մասին ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, հաղորդում է ՏԱՍՍ-ը։

«Վարժանքների առումով, իհարկե, այսպես ասենք դա անհանգստություն է առաջացնում, հատկապես ներկա իրավիճակում, հետևաբար, մենք խորապես կվերլուծենք այս լուրերը և կվերահսկենք իրավիճակը»,- ասել է նա, պատասխանելով լրագրողների հարցին։

Ավելի վաղ ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունը հայտնել էր, որ սեպտեմբերի 11-ից 20-ը Հայաստանում կանցկացվի «ԱՐԾԻՎ ԳՈՐԾԸՆԿԵՐ-2023» հայ-ամերիկյան համատեղ զորավարժությունը՝ միջազգային խաղաղապահ առաքելություններում մասնակցության նախապատրաստման շրջանակներում։
«Զորավարժության նպատակն է բարձրացնել միջազգային խաղաղապահ առաքելությունների մասնակցող ստորաբաժանման փոխգործակցելիության մակարդակը խաղաղապահ գործողությունների շրջանակում, իրականացնել կառավարման և մարտավարական հաղորդակցման լավագույն փորձի փոխանակում, ինչպես նաև բարձրացնել հայկական ստորաբաժանման պատրաստվածությունը ՆԱՏՕ/ ԳՀԽ «Օպերատիվ կարողությունների հայեցակարգ»-ի պլանային գնահատման համար», - ասված էր հաղորդագրությունում։

«Արծիվ գործընկեր» զորավարժությունների հիմքում անվտանգային և խաղաղապահ ոլորտներում հայ-ամերիկյան համագործակցությունն է. դեսպան
The Washington Post-ը հայտնում է, որ եվրոպական հետախուզական ծառայությունները ստացել են փաստաթուղթ, որը պարունակում է Ռուսաստանի կոշտ բանակցային պահանջները։
Թրամփն ասել է, որ Զելենսկին նախկինում կարծես թե չէր ցանկանում խաղաղություն փնտրել Ուկրաինայում, բայց այժմ փոխել է իր դիրքորոշումը և համաձայնել է.
Պուտինն ասել է, որ հիմնական նպատակը թշնամուն հնարավորինս արագ վերջնական պարտություն կրելն է
Վլադիմիր Զելենսկին առաջարկել է «հրադադար երկնքում և ծովում» հաստատել, ինչպես նաև ափսոսանք հայտնել Դոնալդ Թրամփի հետ իր հանդիպման ժամանակ տեղի ունեցած միջադեպի կապակցությամբ.