Իրանը պատրաստ է դիտորդներ ուղարկել Հայաստանի և Ադրբեջանի սահման։ Այս մասին հայտարարել է Իրանի ԶՈւ շտաբի պետ, գեներալ-մայոր Մոհամադ Հոսեյն Բաղերին Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի հետ հանդիպման ժամանակ:
«Հարավային Կովկասում լարվածության պահպանումը չի բխում ոչ միայն Հայաստանի և Ադրբեջանի, այլև տարածաշրջանի մյուս երկրների շահերից։ Այդ կապակցությամբ Իրանը պատրաստ է իր դիտորդներին ուղարկել հայ-ադրբեջանական սահման»,- ասել է Բաղերին, հայտնում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով Տասնիմ գործակալությունը։
Ավելի վաղ Իրանի արտգործնախարարության խոսնակ Նասեր Քանանին, մեկնաբանելով իրավիճակը Լեռնային Ղարաբաղում, ասել էր, որ իրանական կողմը նույնպես «Ղարաբաղից փախստականներին օգնություն ուղարկելու ծրագրեր ունի»։
Հոկտեմբերի 1-ին Թեհրան կատարած այցի շրջանակներում Գրիգորյանը հանդիպումներ է ունեցել իրանցի գործընկեր Ալի Աքբար Ահմադիանի, արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանի և նախագահ Էբրահիմ Ռաիսիի հետ։
Բավ է պառակտվել