Բավ է պառակտվել
03-08-2021 17:00

Իրանը պատրաստ է աջակցել տարածաշրջանում խաղաղության հաստատման հարցում

Հայաստանում Իրանի դեսպան Աբբաս Բադախշան Զոհուրին և դեսպանության ռազմական կցորդ, գնդապետ Բահման Սադեղինն այսօր ՀՀ ՊՆ ներկայացուցիչների ուղեկցությամբ այցելել են Գեղարքունիքի մարզ։ Այս մասին հայտնում է պաշտպանական գերատեսչության մամլո ծառայությունը։

Զորամիավորման հրամանատար, գեներալ-մայոր Արայիկ Հարությունյանը դեսպանին ներկայացրել է հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակը, որից հետո կազմակերպվել է այց Վերին Շորժայի հատվածի սահմանագիծ:

Դեսպանը, մտահոգություն հայտնելով երկու երկրների սահմանային վեճերի շարունակության կապակցությամբ ընդգծել է երկու կողմերի զսպվածության և երկու երկրների միջև վեճերի խաղաղ կարգավորման անհրաժեշտությունը: Նա իր ցավակցությունն է հայտնել վերջին ընդհարումների ընթացքում զոհված զինծառայողների ընտանիքներին։
Նա նաև հայտարարել է սահմանները հարգելու անհրաժեշտության մասին։ Դեսպանը նշել է, որ Հարավային Կովկասում տևական խաղաղության ապահովումը բխում է տարածաշրջանի ժողովուրդների շահերից և հայտնել Իրանի Իսլամական Հանրապետության պատրաստակամությունը՝ աջակցելու տարածաշրջանում տևական խաղաղության հաստատման հարցում: